Հա

Քաղաքական

05/03/2018 - 12:30

Էրդողան. «Այսօր Աֆրինում ենք, վաղը՝ Մանբիջում, միւս օրն էլ Եփրատի արեւելքից մինչեւ Իրաքի սահման կը հասնենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է «մաքրել» ահաբեկիչներից սիրիական Մանբիջը: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է «մաքրել» ահաբեկիչներից սիրիական Մանբիջը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Sabah» պարբերականը:

«Այսօր Աֆրինում ենք, վաղը՝ Մանբիջում, միւս օրն էլ Եփրատի արեւելքից մինչեւ Իրաքի սահման ամբողջ տարածքը կը մաքրենք ահաբեկիչներից: Մեր նահատակների արիւնը գետնին չի մնայ, նրանց հերոսութիւնները զուր չեն անցնի»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը, ակնարկելով ԱՄՆ-ին, խօսել է նաեւ քրդական ջոկատներին աջակցող ուժերի մասին՝ պնդելով, որ Թուրքիայի դէմ «դաւաճանական» գործարքներ են կնքւում:

«Մենք այդ ահաբեկիչներից էլ, նրանց աջակիցներից էլ պատասխան ենք պահանջելու մեր ամէն մի նահատակի համար: Մենք շատ լաւ գիտենք, թէ ինչ դաւաճանական գործարքներ են կնքւում այնտեղ: Սակայն Թուրքիան ի զօրու է խախտել նրանց պլանները»,- յայտարարել է Էրդողանը:

Յիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար կոչեր է յղել ԱՄՆ-ին՝ Մանբիջից ամերիկացի զինւորներին դուրս բերելու պահանջով, ինչին ի պատասխան Պենտագոնից յայտնել էին, որ նման մտադրութիւն չունեն:

Յունւարի 20-ին թուրքական զինուժն սկսել է Սիրիայի հիւսիսում գտնւող քրդական ազգային զինւած ջոկատների (PYD/YPG) դէմ ռազմական գործողութիւնը, որն ստացել է «Ձիթենու ճիւղ» անւանումը: Օդային առաջին յարձակումներից յետոյ՝ յունւարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինւորականներն անցել են լայնամասշտաբ յարձակման նաեւ ցամաքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։