Հա

Քաղաքական

12/03/2018

«Միջազգային հանրութիւնը պէտք է Արցախն ընդունի ազգերի ընտանիք». Ջան Էւանսի յօդւածը «The National Interest»-ում

Միջազգային հանրութիւնն արդէն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը/Արցախը ազգերի ընտանիքում: Այս մասին «The National Interest» ամսագրում հրապարակւած յօդւածում գրում է Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Ջան Էւանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի առաջիկայ այցին ԱՄՆ:

«alikonline.ir» - Միջազգային հանրութիւնն արդէն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «The National Interest» ամսագրում հրապարակւած յօդւածում գրում է Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Ջան Էւանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի առաջիկայ այցին ԱՄՆ:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրւած նախագահ Բակօ Սահակեանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունւի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թէ արդեօք Արցախը պէտք է ի վերջոյ անկախ լինի Ադրբեջանից, որին կցւել էր 1921 թւականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպէս որեւէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակօ Սահակեանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասեանը), ով 1999 եւ 2002 թւականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտօնեաների: Բացի այդ, Վաշինգտոնում կայ Արցախի ոչ պաշտօնական ներկայացուցիչ: 

Էւանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ աւելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելութիւն է իրականացնում՝ յանուն ԼՂ խնդրի կարգաւորման: Նա ընդգծում է, որ թէպէտ կարգաւորման հասնել դեռեւս չի յաջողւել, սակայն այս ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգաւաճող ժողովրդավարութիւն՝ հիմնւած շուկայական տնտեսութեան սկզբունքների, ազատ եւ արդար ընտրութիւնների, մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքի վրայ:

Յիշեցնելով 2016 թւականի ապրիլեան քառօրեայ պատերազմը՝ դիւանագէտը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագութիւններ էր իրականացրել, որոնք յիշեցնում էին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գործելաոճը:

«2016 թւականի պատերազմին յաջորդած յուլիսին այցելելով Արցախ՝ սեփական աչքերով ականատես եղայ նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու դէ ֆակտո իշխանութիւնները, չնայած աշխարհի կողմից «չճանաչւած» լինելու փաստին, գործող ժողովրդավարութիւն են կառուցել: Նրանք ի ցոյց են դրել պետութեանը յատուկ բոլոր յատկանիշները, որոնք նշւում են Մոնտեւիդէոյի կոնւենցիայում՝ բացառութեամբ վերջինի. այն է՝ այլ պետութիւնների հետ յարաբերութիւններ հաստատելու կարողութիւնը: Իրականում նրանք ունեն կարողութիւնը, սակայն այդ հնարաւորութիւնը նրանց մերժւում է»,- գրում է ՀՀ նախկին դեսպանը: Նա յիշեցնում է, որ Ադրբեջանը պատժում է ցանկացածին, ով այցելում է Արցախ՝ ներառելով նրանց Բաքւի այսպէս կոչւած «սեւ ցուցակում»: Հեղինակն ընդգծում է, որ այդ շարքում են օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն, յայտնի խոհարար Էնթոնի Բըրդէյնը, «Washinton Post»-ի սիւնակագիր Դեւիդ Իգնատիուսը եւ շատ ուրիշներ, այդ թւում եւ հէնց ինքը՝ Էւանսը:

Նա նշում է, որ համաձայն վերջերս Բրիւսէլում հանդիպած միջազգային իրաւունքի փորձագէտների՝ ինքնորոշման իրաւունքը գերազանցում է տարածքային ամբողջականութեան սկզբունքին, որը կարելի է օգտագործել միայն պետութեանը արտաքին վտանգներից պաշտպանելու դէպքում՝ չխոչընդոտելով, սակայն, փոքրամասնութեան իրաւունքները:

«Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինէ Ալեքսանեանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եւրոխորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թէ հակամարտութիւն»: Արցախի ժողովուրդը պարզապէս ցանկանում է ապրել իր կեանքը խաղաղութեան եւ ազատութեան մէջ: Թէպէտ Արցախի Հանրապետութեան կարգավիճակը դեռեւս վերջնականօրէն որոշւած չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի եւ պէտք է վայելի նոյն իրաւունքները, ինչ մենք բոլորս, եւ չպէտք է մեկուսացման մէջ մնայ մնացած մարդկութեան կողմից»,- եզրափակում է Ջան Էւանսը:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք
    Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք

    Յունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան ուղղութեամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցւել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

    Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

  • ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին
    ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին

    «Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպէս են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյին ուղղւած իրենց նամակը Միացեալ Նահանգների կոնգրեսականները: 

  • ԱՄՆ-ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպէս Թուրքիային թոյլատրւեց Մանբիջի օպերացիան
    ԱՄՆ-ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպէս Թուրքիային թոյլատրւեց Մանբիջի օպերացիան

    Սիրիայում արեւմտեան հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ներառւած ամերիկեան զինւած ուժերի ղեկավարութիւնը վճռել է հանել քրդական խմբաւորումները Թուրքիային սահմանակից հիւսիս-արեւմտեան շրջաններից։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։