Հա

Քաղաքական

12/03/2018

Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է «Ս-400» մատակարարման պայմանագրի իրականացումը

Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է «Ս-400» զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի իրականացումը: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցութեան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

«alikonline.ir» - Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է «Ս-400» զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի իրականացումը: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցութեան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: Ըստ «news.am»ի՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Պայմանագիրը կնքւած է, այն իրագործւում է: Թուրքական կողմը միշտ էլ ցանկութիւն է յայտնել արագացնել գործընթացը, եւ մենք ընդառաջ կը գնանք նրանց»,- ասել է Կոժինը:

Նա նշել է, որ ռուսական զինատեսակի մատակարարումը Թուրքիա կը մեկնարկի արդէն 2020 թւականին:

Աւելի վաղ ՌԴ «Ռոստեխ» կորպորացիայի գլխաւոր տնօրէն Սերգէյ Չեմեզովը յայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիւիզիոն «Ս-400» ՀՕՊ համակարգ՝ 2.5 միլիարդ դոլարով: Առաջին մատակարարումները նախատեսւում է սկսել 2020 թ. սկզբից: 

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։