Հա

Քաղաքական

13/03/2018 - 08:00

Օլանդ. «Թուրքիան Աֆրինում հարւածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն»

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը յայտարարել է, որ Թուրքիան այժմ սիրիական Աֆրինում հարւածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը յայտարարել է, որ Թուրքիան այժմ սիրիական Աֆրինում հարւածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն:  Այս մասին ըստ «tert.am»-ի՝ Օլանդը խօսել է «Le Monde» պարբերականին տւած հարցազրոյցում:

«Թուրքիան Աֆրինում հրթիռակոծում է մեր դաշնակիցներին: Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, նպատակ է հետապնդում ՆԱՏՕ-ի պառակտմանը: Աֆրինում եւ Արեւելեան Ղուտայում պէտք է թռիչքների համար արգելւած գօտի սահմանել, սակայն Ռուսաստանը խոչընդոտում է դրան»,- ասել է Օլանդը:

Օլանդը նաեւ նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ սպառնալիքի տակ է պահում տարածաշրջանի անվտանգութիւնը:

«Իրական խնդիրը ոչ թէ այն է, թէ ինչպէս պէտք է վերաբերւենք Ասադին, այլ այն, թէ ինչպէս պէտք է վերաբերւենք Պուտինին»,- եզրափակել է Ֆրանսիայի նախկին առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։