Հա

Քաղաքական

13/03/2018

Սիրիայում աֆրինցիները զանգւածայնօրէն լքում են տներն ու շարժւում դէպի Հալէպ ու Մանբիջ

Սիրիայի հիւսիսում գտնւող Աֆրին շրջանի բնակչութիւնն ինտենսիւ կերպով սկսել է արտագաղթել դէպի Հալէպ ու Մանջիբ՝ թուրքական ԶՈւ-ի կողմից յարձակման չենթարկւելու համար:

«alikonline.ir» - Սիրիայի հիւսիսում գտնւող Աֆրին շրջանի բնակչութիւնն ինտենսիւ կերպով սկսել է արտագաղթել դէպի Հալէպ ու Մանջիբ՝ թուրքական ԶՈւ-ի կողմից յարձակման չենթարկւելու համար: Այս մասին ըստ «tert.am»-ի: գրում է «diken.com.tr» կայքը:

Յիշեցնենք, որ նախօրէին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն ամէն վայրկեան կարող է մտնել սիրիական Աֆրին շրջանի նոյնանուն շրջկենտրոն-քաղաք: Մի շարք իրաւապաշտպաններ ահազանգում են Աֆրինում սպասւող լայնամասշտաբ կոտորածի մասին եւ նշում, որ ՄԱԿ-ը պէտք է անյապաղ միջոցներ ձեռնարկի աֆրինեան ողբերգութիւնը կանխելու համար:

Տեսախցիկները ֆիքսել են Աֆրինից դուրս եկող խաղաղ բնակիչներին տեղափոխող երկար աւտոշարասիւները, մարդկանց ձեռքին նկատել են տնային իրեր ու հագուստ: Շարասիւնը շարժւելիս է եղել Հալէպի մօտակայքում գտնւող Նուբուլ եւ Զահրա բնակավայրեր, որոնք գտնւում են սիրիական բանակի վերահսկողութեան տակ:

Մարդկանց մի մասն էլ, ըստ աղբիւրի, նախընտրել է շարժւել դէպի Մանբիջ, ուր դեռեւս առկայ են քրդական զինւած ուժեր:

Յունւարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հիւսիսում գտնւող քրդական ազգային զինւած ջոկատների (PYD/YPG) դէմ ռազմական գործողութիւնը, որը ստացել է «Ձիթենու ճիւղ» անւանումը: Օդային առաջին յարձակումներից յետոյ, յունւարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինւորականներն անցել են լայնամասշտաբ յարձակման նաեւ ցամաքում: Յայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբաւորումը՝ ինչպէս 2016թ.-ին ձեռնարկւած «Եփրատի վահան» գործողութեան ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։