Հա

Քաղաքական

13/03/2018

Մակրոն. «Սիրիական խնդրի լուծումը հնարաւոր չէ առանց Ռուսաստանի հետ երկխօսութեան»

Սիրիական խնդրի լուծումը դժւար է պատկերացնել առանց Ռուսաստանի հետ երկխօսութեան: Այս կարծիքը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտնել Է մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նա անցկացրել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ:

«alikonline.ir» - Սիրիական խնդրի լուծումը դժւար է պատկերացնել առանց Ռուսաստանի հետ երկխօսութեան: Այս կարծիքը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտնել Է մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նա անցկացրել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Մամուլի ասուլիսը հեռարձակւել է ֆրանսիական պետութեան ղեկավարի «Twitter»-ում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ֆրանսիան անցեալ տարւայ մայիսից (Մակրոնի՝ նախագահ ընտրւելու պահից) մշտական եւ հետեւողական քաղաքականութիւն է վարում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում»,- նշել է Ֆրանսիարի առաջնորդը: «Մենք ձգտում ենք արդիւնաւէտ երկխօսութեան, որը կը յանգեցնի կոնկրետ արդիւնքների»,- ընդգծել է նա:

«Սիրիայի հարցում առաջընթացին օգնել է արդեօք նախորդ տարիներին Ռուսաստանի հետ երկխօսութեան լիակատար բացակայութիւնը: Ինձ այդպէս չի թւում,- նշել է Մակրոնը:- Ուստի մենք շեշտը դրել ենք մշտական եւ պահանջկոտ երկխօսութեան վրայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։