Հա

Քաղաքական

15/03/2018

Թրամփն ամենեւին Կոռլէոնէ չէ, սակայն արժէքաւոր խորհրդատու է գտել

Ինչպէս «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի երիտասարդ ղեկավար Մայքըլ Կոռլէոնեն էր մարտական գործողութիւնների ժամանակ փոխում խորհրդականին («...դու լաւ կոնսիլերի ես խաղաղ ժամանակ, պատերազմի համար յարմար չես»), այնպէս էլ Թրամփը պաշտօնանկ արեց Ռեքս Թիլերսոնին՝ «համադամներ» խոստանալով: Ամերիկայում Մարիօ Պիւզոյի նկարագրած ժամանակներից այդքան էլ բան չի փոխւել։

«alikonline.ir» - Ինչպէս «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի երիտասարդ ղեկավար Մայքըլ Կոռլէոնեն էր մարտական գործողութիւնների ժամանակ փոխում խորհրդականին («...դու լաւ կոնսիլերի ես խաղաղ ժամանակ, պատերազմի համար յարմար չես»), այնպէս էլ Թրամփը պաշտօնանկ արեց Ռեքս Թիլերսոնին՝ «համադամներ» խոստանալով: Ամերիկայում Մարիօ Պիւզոյի նկարագրած ժամանակներից այդքան էլ բան չի փոխւել։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

 

Այժմ  ԱՄՆ-ում ինչ-որ «կոնսենսուսային» խորհրդատու է

…Հաւանաբար այսօր, երբ Թրամփի եւ նրա համախոհների դէմ շատ ուժեր են պատերազմի դուրս եկել, որոնք ամերիկայի ներքաղաքական դաշտում պայմաններ եւ, եթէ այդպէս կարելի է ասել, վարքագծային տրամաբանութիւն են թելադրում, այն մարդը, որը ժամանակին անձամբ Պուտինից (2013 թւական) Բարեկամութեան շքանշան ստացաւ, որպէս խորհրդատու Թրամփի համար այլեւս յարմար չէ։

Ամենակարեւոր եզրակացութիւնն այն է, որ Միացեալ Նահանգները շարունակելու են իրենց արտաքին քաղաքական ուղին՝ առանց հաշւի առնելու եւրոպական դաշնակիցների փաստարկները (որոնք, ի դէպ, բաւականին հիմնաւորւած են) եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականութիւնը շարունակելով։

Այս դէպքում այլեւս տնտեսական նկատառումների ժամանակը չէ, որոնք Թրամփին յուշում են, որ չարժէ Եւրոպայի հետ առեւտրային պատերազմի մէջ մտնել: Ներկայիս ԱՄՆ նախագահը հնարաւոր ամէն ինչ անելու է առաւելագոյնս ամրապնդելու եւրոպացիների եւ ռուսների միջեւ առկայ օտարացման պատը, որի հիմքը դրել է Օբաման 2014 թւականին, երբ նրա (Օբամայի) վարչակազմը Ուկրայինայում զինւած եւ արիւնալի յեղաշրջում էր կազմակերպել:

Եւ այս դէպքում նոյնիսկ արտաքնապէս էպատաժային (իսկ գործնականում բաւական խելամիտ) գործարար, մեծահարուստ Թրամփը ոչինչ անել չի կարողանայ։ Նրանից, փաստօրէն, ի սկզբանէ ոչինչ կախւած չէր։ Ներքաղաքական խաղի կանոնները հիւսիսամերիկեան աշխարհամասում, ստացւում է, բացարձակ այլ են։

Եւ այդ կանոններն այսօր պարտադրում են, որ հակառակորդի (Ռուսաստանի) համար ճակատագրական նախագահական ընտրութիւնների նախաշեմին ԱՄՆ-ը գործի ամենայն դաժանութեամբ՝ այդ ընտրութիւններն օգտագործելով, որպէսզի առաւելագոյնս սրի Ռուսաստանի եւ եւրոպական երկրների միջեւ փոխյարաբերութիւնները։

Թիլերսոնին Թրամփը չի ազատել պաշտօնից։ Արդէն նախկին ԱՄՆ պետքարտուղարին պաշտօնանկ է արել 200 տարւայ ընթացքում ստեղծւած ներքաղաքական մեքենան, որի դէմ գործող նախագահը անզօր է։ Նա նոյնիսկ հակառակւելու ցանկութիւն չի ունեցել, քանի որ ուրիշներից լաւ գիտի, թէ որտեղ է նրա համար նախանշւած այն կարմիր կէտը, որից այն կողմ… Փամփո՞ւշտ է, ի՞նչ է։ Չէ՞ որ այդպէս էլ է եղել բազմիցս։

Ինչեւէ, Թրամփը՝ որպէս աւելի քան պրագմատիկ մարդ (միեւնոյն ժամանակ բաւականին խելացի, որը կարողանում է ոչնչից փող ստեղծել), իր նախագահութեան ամենասկզբում թիմ էր հաւաքում՝ ելնելով այն նկատառումներից, որ իրեն խորհրդատու է անհրաժեշտ լինելու ինչպէս խաղաղութեան, այնպէս էլ պատերազմի համար։ Եւ անհրաժեշտութեան դէպքում փոխել նրանց։
ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպէոն, ով այսուհետ զբաղեցնելու է Պետքարտուղարի պաշտօնը, հէնց այդ դէմքն է։ Նա արդէն միջազգային քաղաքական դաշտում նկատւել է՝ որպէս ամերիկեան շահերի եւ արժէքների վառ պաշտպան եւ Ռուսաստանի բաւական լուրջ հակառակորդ։ Բացի այդ, կադրային հետախոյզ է եւ այլն…

Իրականում Պոմպէոն կարծում է, որ ԱՄՆ-ի համար հիմնական վտանգն այսօր ոչ թէ Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքն է, այլ Չինաստանի կողմից տնտեսական սպառնալիքը։

Որպէս իրական հետախոյզ՝ Պոմպէոն գրեթէ համոզւած է, որ Կրեմլը ամերիկայի ընտրութիւնների վրայ մեծ ազդեցութիւն է գործել ոչ միայն 2016 թւականին (երբ ընտրում էին Թրամփին), այլեւ Օբամայի ընտրութեան ժամանակ (2018 եւ 2012)։ Իրօք որ հիանալի «կոնսիլերի է պատերազմի համար»։

Իրականում եթէ խորամուխ լինեն Թրամփի գործողութիւնների տրամաբանութեան մէջ, ապա կարելի է գրեթէ համոզւած ասել, որ Թրամփը ԱՄՆ-ի ներքին գաղափարային մեքենայի խորքերում փորձել է որոշակի «կոնսենսուսային» տարբերակ գտնել, որպէսզի «ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները` ողջ»։

Ռուսաստանի, նրա վտանգի, պատժամիջոցների անհրաժեշտութեան մասին եւ այլն Պոմպէոն կը խօսի երկար եւ յամառօրէն, սակայն վարչակազմը դրա միջոցով առաջին հերթին կը փորձի «լիցքաթափել զայրոյթը»։
Այն ուժերին, որոնք իսկական, այլ ոչ թէ «նախագահական» արտաքին քաղաքականութիւն են կերտում, արիւն է պէտք, եւ դա նրանք կը ստանան ՌԴ-ի վրայ ճնշում գործադրելով եւ թերհաւատութեան (կամ գուցէ նաեւ ատելութեան) պատն ամրացնելով Եւրոպայի եւ Ռուսաստանի միջեւ։ Դրա համար Թիլերսոնը, որը «ռուսների մեծ ընկերն էր», իսկապէս չէր սազում։

Դէ Թրամփն էլ՝ որպէս իսկապէս պրագմատիկ մարդ (կապիտալիզմի շնաձկան իրական մարմնաւորում), շարունակելու է իր բիզնեսն անել (որը, ինչպէս յայտնի է, ո՛չ Մերձաւոր Արեւելքում, ո՛չ Ճապոնիայում, ո՛չ էլ Եւոպայում չի բուրում)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։