Հա

Քաղաքական

17/03/2018 - 08:20

Դիւանագիտական պարկեշտութեան աններելի խախտում. Կրեմլը պատասխանել է Բորիս Ջոնսոնի՝ «Սկրիպալի գործով» Պուտինին ուղղւած մեղադրանքին

Կրեմլում մեկնաբանել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի յայտարարութիւնը, որով վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր «Սկրիպալի գործին» առնչութիւն ունենալու մէջ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է ռուսական «Իզւեստիա»-ն:

«alikonline.ir» - Կրեմլում մեկնաբանել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի յայտարարութիւնը, որով վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր «Սկրիպալի գործին» առնչութիւն ունենալու մէջ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է ռուսական «Իզւեստիա»-ն:

ՌԴ նախագահի մամլոյ քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մեղադրանքներն անւանել է «ապշեցուցիչ եւ դիւանագիտական պարկեշտութեան աններելի խախտում»:

«Մենք արդէն տարբեր մակարդակներով բազմիցս յայտարարել ենք, որ ՌԴ-ն որեւէ առնչութիւն չունի այդ պատմութեանը»,- ասել է Պեսկովը:

Յիշեցնենք, որ մարտի 16-ին Բորիս Ջոնսոնը յայտարարել էր, որ բրիտանական տարածքում ռուսական հետախուզութեան նախկին աշխատակից Սերգէյ Սկրիպալի նկատմամբ քիմիական զէնք օգտագործելու հրամանն «ամենայն հաւանականութեամբ» տւել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը Մոսկւային մեղադրել էր Սկրիպալին եւ նրա դստերը թունաւորելու մէջ:

Նրա խօսքով՝ նեարդային համակարգը կաթւածահար անող նիւթն արտադրւել է Ռուսաստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։