Հա

Քաղաքական

18/03/2018 - 08:40

Օքսֆորդի պրոֆեսոր. «Միջազգային հանրութիւնը ԼՂ հիմնախնդիրն առաջնային չի համարում»

Հայկական կողմի պնդումները, թէ Ադրբեջանը ցեղասպանութեան նպատակ ունի, եւ հայկական կողմը Արցախի ժողովրդի ինքնութեան պահպանման խնդիր է լուծում, ինչպէս ժամանակին Կոսովոն, դժւար թէ արդիւնք տան:

«alikonline.ir» - Հայկական կողմի պնդումները, թէ Ադրբեջանը ցեղասպանութեան նպատակ ունի, եւ հայկական կողմը Արցախի ժողովրդի ինքնութեան պահպանման խնդիր է լուծում, ինչպէս ժամանակին Կոսովոն, դժւար թէ արդիւնք տան: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Օքսֆորդի համալսարանի միջազգային յարաբերութիւնների պրոֆեսոր, Սբ․Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլէյնը: Գրում է «tert.am»-ը:

«Դա որեւէ ազդեցութիւն չի ունենայ դրսի դերակատարների կարծիքի վրայ: Ձեր յարաբերութիւնները Թուրքիայի հետ արդէն վատ են, եւ կարծես թէ ոչ ոք չի ցանկանում դատապարտել ցեղասպանութիւնը: Ես մասնագէտ չեմ՝ արդեօք Լեռնային Ղարաբաղի դէպքում ցեղասպանութիւն է եղել, թէ՝ ոչ․ բայց քաղաքական արժէքների առումով, ես չեմ տեսնում հաւանականութիւն, որ հայկական կողմը կարող է յաջողութիւն ունենալ, եթէ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացում ցեղասպանութեան հանգամանքի մասին խօսի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թէ ինչու Արցախի դէպքում էլ չի կիրառւում Կոսովոյի նախադէպը, փորձագէտը նկատեց՝ վերջինի դէպքում ցեղասպանութեան մասին սահմանման որակումները լրիւ համապատասխանում են: «Դա փաստ է, եւ տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանութեան սահմանման որակումներին»,- ասաց նա:

Ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացում ոչ մի նորութիւն չկայ. այդ դիտարկման հետ համաձայնեց նաեւ բրիտանացի գիտաշխատողը: Սակայն նա նաեւ նշեց․ «Եկէք համոզւենք՝ արդեօ՞ք ցանկութիւն կայ երկու երկրների քաղաքական ղեկավարութեան կողմից նորութիւն բերելու կարգաւորման գործընթացում: Դա մեծապէս կախւած է, թէ ինչին են նրանք հաւատում. Ալիեւն ասում է, որ ինքը չի զիջի երբեք Լեռնային Ղարաբաղի անկախութեան հարցում: Ես չգիտեմ՝ նա դա կանի՞, թէ՞ ոչ: Դա կարեւոր չէ: Երկու կողմերի քաղաքական մօտեցումները տարբեր են եւ անհամատեղելի են»,- ասաց նա:

Հայաստանում եւ Ադրբեջանում սպասւում են քաղաքական գործընթացներ․ առաջինում տեղի են ունենալու վարչապետի, երկրորդում՝ նախագահի ընտրութիւններ: Հարցին, թէ ինչ ազդեցութիւն կունենան դրանք ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ հարցին, Նիլ Մաքֆարլէյնը պատասխանեց․ «Միշտ դժւար է բանակցելը մինչ ընտրութիւնները, աւելի հեշտ է դա անել ընտրութիւններից յետոյ: Դա ճիշտ է այլ դէպքերում, բայց չեմ կարծում, որ ճիշտ է ԼՂ հիմնախնդրի դէպքում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ այլ հիմնախնդիրների դէպքում մենք տեսնում ենք միջազգային հանրութեան ակտիւ ազդեցութիւնը բանակցային գործընթացի վրայ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի դէպքում, դա չի նկատւում, պրոֆեսորը պատասխանեց․ «Շատ մեծ յարգանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրութեան նկատմամբ, պէտք է նկատենք, որ նրանք այս հիմնախնդիրը առաջնային չեն համարում․ նրանք սովոր են՝ ոչինչ տեղի չի ունենում, կարեւոր չէ, թէ դու ինչ ես անում, գործընթացը պարզապէս առաջ է գնում․ հիմնախնդրի հետ կապւած նոր զարգացումներ չկան: Դա խնդիր է: Կարծում եմ՝ հիմնաւորապէս այստեղ կողմերի կամքի դրսեւորման կարիք կայ՝ միջազգային հանրութեանը հիմնախնդրում ներգրաւելու համար»,- ասաց նա:

Նա նաեւ նկատեց, որ իրականում միջազգային հանրութիւնն էլ մէկ միասնութիւն չէ: «Դիտարկենք ռուս-ամերիկեան յարաբերութիւնները: Դրանք ոչ մի հարցում չեն կարողանում համախմբւել»,- նկատեց նա:

Նիլ Մաքֆարլէյնը նաեւ նկատեց, որ միմեանց հետ չեն փորձում համագործակցել անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղհասարակութիւնը կամ գիտական շրջանակները:

«Կարծում եմ՝ իրավիճակը կարող է փոխւել մի օր, բայց դեռ հիմա ժամանակը չէ: Դժւար թէ քաղհասարակութիւնը կարողանայ ինչ-որ բան փոխել հիմնախնդրի բանակցային գործընթացում: Տեսէք՝ ինչ է կատարւում Ադրբեջանում․ նրանք իրենց խնդիրներն ունեն․ երկրի ղեկավարութիւնը ճնշում է նրանց, ի՞նչ կը լինի նրանց հետ, եթէ նրանք որոշեն միանալ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներին: Դա շատ բարդ խնդիր է: Կարճաժամկէտ պլանում, ես յոյս չունեմ, որ գործընթացն ինչ-որ տեղ կը հասնի, երկարաժամկէտ պլանում՝ գուցէ հնարաւորութիւններ կան, որ զարգացում կը լինի»,- ասաց նա:

ԼՂ հիմնախնդրի դրական զարգացման լաւագոյն սցենարը, ըստ նրա, շփման գծում բռնութիւնը կանգնեցնելն է՝ հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրի համաձայն:

«Եթէ բռնութիւնը դադարի, իրավիճակը հանդարտւի, մենք կը տեսնենք, որ աւելի շատ տեղ է բացւում երկխօսութեան, քաղաքացիական հարասարկութեան՝ այս հիմնահարցում ակտիւութեան համար: Եթէ փոքր քայլերով առաջ գնաք, իրավիճակը հնարաւոր է փոխւի: Եւ դա կարող է ստեղծել հնարաւորութիւն երկու երկրների միջեւ յարաբերութիւններ ստեղծելու եւ միջազգային հանրութեանն աւելի ներգրաււելու համար: Դա կարեւոր նախապայման է, որ պէտք է իրականանայ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրաւ մասնակցութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններին
    Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրաւ մասնակցութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններին

    Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի յունւարի 14-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին։ Մասիս Մայիլեանը կարեւորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտութեան գօտում կայունութեան պահպանումը։

  • Ո՞րն է Արցախի հարցի արդարացի լուծումը
    Ո՞րն է Արցախի հարցի արդարացի լուծումը

    Աւելի քան 30 տարի է անցել Արցախեան շարժումից։ Պատահակա՞ն էր արդեօք 1988 թ․ Արցախի հարցի «պայթիւնը»։ Իհարկէ՝ ոչ։ Արցախի հարցը ժամանակակից եզրոյթով ասած՝ «սառեցւած հակամարտութիւն» էր դեռեւս 1921 թւականից։ Յիշում եմ իմ ողջ պատանեկութեան, երիտասարդութեան տարիներին, քաղաքական, ազգային տարբեր զրոյցներ, որոնց ժամանակ անհնար էր շրջանցել Արցախի հարցը։ 

  • 2018 թ․ ԼՂ հակամարտութեան յաղթանակի հերթական տարին էր
    2018 թ․ ԼՂ հակամարտութեան յաղթանակի հերթական տարին էր

    Եթէ տարեմուտի շեմին ամփոփելու լինենք անցնող թւականն Արցախի համար, ապա պէտք է արձանագրենք, որ այս տարի եւս մենք յաղթեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, եւ այս տարին եւս մէկ քայլով մօտեցրեց մեզ բաղձալի վերջնական յաղթանակին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։