Հա

Քաղաքական

18/03/2018 - 08:50

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրութիւնները

Ռուսաստանում այսօր՝ մարտի 18-ին մեկնարկել են նախագահական ընտրութիւնները: 

«alikonline.ir» - Ռուսաստանում այսօր՝ մարտի 18-ին մեկնարկել են նախագահական ընտրութիւնները: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Առաջին տեղամասերը բացւել են Չուկոտկայի ինքնավար շրջանում եւ Կամչատկայի տարածքներում: Ժամային տարբեր գօտիներում քւէարկութիւնը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 08:00-ին, եւ տեւելու է մինչ ժամը 20:00-ն:

Ընտրութիւնների ընթացքում ընդհանրուր առմամբ գործելու են աւելի քան 97 հազար ընտրատեղամասեր, որոնցից աւելի քան 400-ը՝ արտերկրում, իսկ քւէարկութեան ընթացքին հետեւելու են 109 երկրներից մօտ 1500 միջազգային դիտորդներ:

Ընտրութիւնների բացարձակ ֆաւորիտը համարւում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մրցակցութիւնից դուրս է:

Պուտինից բացի իրենց թեկնածութիւնն են առաջադրել Սերգէյ Բաբուրինը («Ռուսաստանի համաժողովրդական միութիւն» կուսակցութիւն), Պաւէլ Գրուդինինը («Ռուսաստանի Կոմունիստական» կուսակցութիւն), Վլադիմիր Ժիրինովսկին («Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական» կուսակցութիւն), Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցութիւն), Բորիս Տիտովը («Աճի» կուսակցութիւն), Գրիգորի Եաւլինսկի («Եաբլոկօ» կուսակցութիւն) եւ սկանդալային կին հեռուստա-ռադիոհաղորդավարուհի, լրագրող եւ դերասան Քսենեա Սոբչակը:

Յարակից լուրեր

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

  • Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները
    Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպէս նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, այս մասին ասւում է Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավարի խօսնակ Մայա Կոսեանչիչի յայտարարութեան մէջ:

  • Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին
    Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանն ազգութեամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով յայտարարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով դրա բովանդակութեան վերաբերեալ, որով պահանջւում էր «չշօշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականութեան հարցը՝ երկու երկրի յարաբերութիւնների զարգացման ֆոնին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։