Հա

Քաղաքական

19/03/2018

Պուտինը յաղթում է ՌԴ նախագահական ընտրութիւններում

Ռուսաստանում երէկ՝ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրութիւններում վստահ յաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Ռուսաստանում երէկ՝ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրութիւններում վստահ յաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Քւէաթերթիկների 97.40%-ի հաշւարկի արդիւքնում անվիճելի առաջատարը Վլադիմիր Պուտինն է, որի օգտին քւէարկել են ընտրողների 76.57%-ը:

Երկրորդ տեղում է Պաւէլ Գրուդինինը՝ 11.91%: Երրորդը Վլադիմիր Ժիրինովսկին է՝ 5.71%-ով: Առաջատար եռեակին հետեւում են Քսենեա Սոբչակը՝ 1.67%-ով, Գրիգորի Եաւլինսկին՝ 1%-ով, Բորիս տիտովը 0.74%-ով, Մաքսիմ Սուրայկինը՝ 0.68%-ով եւ Սերգէյ Բաբուրինը՝ 0.65%-ով:

Երէկ՝ ու երեկոյեան ընտրութիւնների նախնական տւեալների հրապարակումից յետոյ Վլադիմիր Պուտինը Մոսկւայում տեղի ունեցած հաւաքի ժամանակ անդրադառնալով իր համոզիչ յաղթանակին, ասել է, որ ընտրողները «գնահատել են վերջին տարիների ձեռքբերումները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։