Հա

Քաղաքական

28/03/2018

Սելինա Դողան. «Թուրքիայի իշխանութիւնները վիրաւորել են փառատօնի լսարանին՝ «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը արգելելով»

Թուրքիայի իշխանութիւնները դեռեւս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցությեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի հարցմանը, թէ ինչու Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնին չի թոյլատրւել հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը: 

«alikonline.ir» - Թուրքիայի իշխանութիւնները դեռեւս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցությեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի հարցմանը, թէ ինչու Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնին չի թոյլատրւել հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը: Այս մասին «tert.am»-ին յայտնեց պատգամաւորը:

«Մենք այդքան շուտ մեր հարցումներին պատասխան չենք ստանում: Երբեմն, ընդհանրապէս չենք ստանում»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով՝ ցանկացած արգելք, խտրականութիւն եւ ռասիզմ անընդունելի է արւեստում:

Յիշեցնենք, որ Թուրքիայի իշխանութիւններն արգելել էին հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը Ստամբուլում անցկացւող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Ըստ կինոմատոգրաֆիստների միութեան՝ որպէս պատճառաբանութիւն բերւել էր մէկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանութիւնների պահանջները՝ կապւած «Եւա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետութիւնում իրականացնելու հետ: 

Սելինա Դողանը այդ առնչութեամբ մեջլիսի ղեկավարութեանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին ուղղւած գրաւոր հարցում՝ հետաքրքրւելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:

«Tert.am»-ի հետ զրոյցում ՝ հայազգի պատգամաւորը նշեց, որ Թուրքիան նորից այս անգամ օգտագործում է ներկայիս հանգամանքերը՝ երկրի արտակարգ դրութեան մէջ մնալը:

«Ես հաւատում եմ, որ իշխանութիւնները չեն էլ տեսել ֆիլմը: Փառատօնի կազմակերպիչներից տեղեկացել ենք, որ նրանք պրոպագանդայ են տեսել ֆիլմում: Բայց ֆիլմն իր բնոյթով պէտք է ազատ լինի: Չափահաս մարդիկ պէտք է ազատ լինեն: Բացի այդ, դեմոկրատական երկրներում տեղական իշխանութիւնները չպէտք է որոշումներ կայացնեն արւեստի վերաբերեալ՝ երրորդ երկրի դիմումի համաձայն: Ամէն ինչ կարելի է քննարկել: Չպէտք է ընտրւի արգելքի ճանապարհը»,- ասաց նա:

Սելինա Դողանի խօսքով՝ Թուրքիայի իշխանութիւնների արգելքը վիրաւորանք է փառատօնի լսարանի համար: «Դա վիրաւորանք է՝ ուղղւած փառատօնի մասնակից «ինտելեկտուալ» մարդկանց: Փառատօնն ի վերջոյ իւրայատուկ էր համարւում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։