Հա

Քաղաքական

28/03/2018 - 13:20

Կիմ Չէն Ինը կնոջ հետ այցելել է Չինաստան 

Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ինը կնոջ հետ այցելել է Չինաստան, որպէսզի անձամբ շնորհաւորի Սի Ծինփինին Չինաստանի ղեկավարի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ քննարկի Կորէական թերակղզում ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ինը կնոջ հետ այցելել է Չինաստան, որպէսզի անձամբ շնորհաւորի Սի Ծինփինին Չինաստանի ղեկավարի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ քննարկի Կորէական թերակղզում ստեղծւած իրավիճակը: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «gazeta.ru»-ն՝ «Սինհուա» լրատւական գործակալութեանը յղումով:

Աղբիւրը մանրամասնում է, որ երկու ղեկավարները քննարկել են աշխարհում եւ իրենց տարածաշրջանում քաղաքական օրակարգի գլխաւոր թեմաները, Չինաստան-Հիւսիսային Կորէա յարաբերութիւնները:

Սի Ծինփինը հանդիպման ժամանակ նշել է, որ Պեկինը ցանկանում է համագործակցել Փհենեանի հետ, միասին շարժւել առաջ, երկարաժամկէտ ու առողջ յարաբերութիւններ հաստատել երկրների միջեւ՝ այդպիսով հիմք դնելով տարածաշրջանում հանգստութեան, կայունութեան հաստատման եւ զարգացման համար:

Նշւում է, որ Կիմ Չէն Ինն իր հերթին վերահաստատել է, որ պատրաստ է մայիսին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Յայտնի է, որ հիւսիսկորէացի առաջնորդի ու նրա կնոջ այցը Չինաստան տեւել է մարտի 25-28-ը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ արեւմտեան լրատւամիջոցները տեղեկութիւններ են ստացել առ այն, որ Կիմ Չէն Ինը յատուկ գնացքով գաղտնի մեկնել է Պեկին:

Նշւում է, որ Կիմ Չէն Ինի այցը շրջադարձային պահ է երկու երկրների միջեւ յարաբերութիւններում: Մինչ Կիմ Չէն Ինը նախապատրաստւում է ապրիլ եւ մայիս ամիսներին Հարաւային Կորէայի եւ ԱՄՆ նախագահների հետ պատմական հանդիպմանը, բնական է, որ դրա դաշնակից Չինաստանն անհանգստանում է այդ հանդիպումների հետեւանքով իր ունեցած ազդեցութիւնը չկորցնելու համար:

«Չինաստանը ներկայ չի լինելու այդ հանդիպումներից ոչ մէկին, ուստի՝ նրանք ցանկանում են ամէն ինչ անել խաղից դուրս չմնալու համար: Մինչդեռ Հիւսիսային Կորէան էլ իր հերթին ցանկանում է ցոյց տալ աշխարհին, որ միայնակ չէ»,- նշել է քաղաքական վերլուծաբան Դուգլաս Փաալը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։