Հա

Քաղաքական

01/04/2018

Թուրքիան Ֆրանսիային նախազգուշացրել է Սիրիայում գործողութիւններ ծաւալելու հետեւանքների մասին

Թուրքիայի պաշտպանութեան նախարար Նուրեթին Ջանըքլին նախազգուշացրել է Ֆրանսիային Սիրիայում չմտածւած քայլեր չանել:

«alikonline.ir»- Թուրքիայի պաշտպանութեան նախարար Նուրեթին Ջանըքլին նախազգուշացրել է Ֆրանսիային Սիրիայում չմտածւած քայլեր չանել: Այս մասին ըստ «tert.am»-ի յայտնում է «Gazeta.ru»-ն  վկայակոչելով թուրքական աղբիւրը:
«Սիրիայում Ֆրանսիայի կամ մէկ այլ երկրի ներկայութեան օրինական հիմքեր չկան: Այլ խօսքերով, եթէ Ֆրանսիան սկսի շարժւել դէպի Սիրիայի հիւսիս, ապա դա միջազգային իրաւունքի խախտում է, դա օկուպացիա է»,- յայտարարել է թուրք նախարարը:
Վերջինս ընդգծել է, որ անհասկանալի է, թէ ինչու է Ֆրանսիան ծրագրում զօրքերը Սիրիա մտցնել, երբ ԱՄՆ-ն որոշում է կայացրել դուրս բերել իր զինւած ուժերն այնտեղից:
Յիշեցնենք, որ Անկարան արդէն դժգոհութիւն յայտնել էր Ֆրանսիայի միջամտութեան համար Թուրքիայի և քրդերի միջև երկխօսութիւն նախաձեռնելու առնչութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։