Հա

Քաղաքական

03/04/2018 - 11:40

Սաուդական Արաբիայի արքայազն Մուհամմեդ. «Իսրայէլը հայրենիք ունենալու իրաւունք ունի»

Իսրայէլը հայրենիք ունենալու իրաւունք ունի: Այս մասին Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բէն Սալմանը նշել է «The Atlantic» հանդէսի հետ հարցազրոյցում՝ այսպիսով դառնալով սաուդական իշխանութիւնների առաջին ներկայացուցիչը, որն ընդունել է հող ունենալու Իսրայէլի «իրաւունքը»:

«alikonline.ir» - Իսրայէլը հայրենիք ունենալու իրաւունք ունի: Այս մասին Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բէն Սալմանը նշել է «The Atlantic» հանդէսի հետ հարցազրոյցում՝ այսպիսով դառնալով սաուդական իշխանութիւնների առաջին ներկայացուցիչը, որն ընդունել է հող ունենալու Իսրայէլի «իրաւունքը»: Տեղեկացնում է «news.am»-ը:

Սաուդական Արաբիայի եւ Իսրայէլի միջեւ պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններ չկան, բայց վերջին տարիներին տեղի է ունենում ոչ պաշտօնական յարաբերութիւնների բարելաւում: Սակայն իսրայէլցիների եւ պաղեստինցիների հակամարտութիւնը լիարժէք մերձեցման գլխաւոր խոչընդոտն է, քանի որ Էր Ռիադը աջակցում է Պաղեստինի ինքնիշխանութեան իրաւունքը:

Արքայազնի յայտարարութիւնները, սակայն, հաւասարեցրել են հակառակորդների տարածքային հաւակնութիւնները: Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք հրեայ ժողովուրդը պետութիւն ունենալու իրաւունք չունի՞, առնւազն իր նախնիների հայրենիքի հատւածում, Մուհամմեդը նշել է, թէ հաւատում է, որ իւրաքանչիւր ժողովուրդ խաղաղութեան պայմաններում ապրելու իրաւունք ունի: «Ես կարծում եմ, որ պաղեստինցիները եւ իսրայէլցիները սեփական հողերի նկատմամբ իրաւունք ունեն: Սակայն խաղաղ լուծում է պէտք, որը կապահովի կայուն եւ նորմալ յարաբերութիւններ»,- ասել է նա:

Մուհամմեդն ասել է, որ ինքը պաղեստինցիների հետ միասին ապրող իսրայէլցիների դէմ «կրօնական առարկութիւններ» չունի, քանի դեռ պաշտպանւած է մուսուլմանական գլխաւոր սրբավայրը՝ Ալ Աքսա մզկիթը: «Մենք կրօնական մտավախութիւններ ունենք Երուսաղէմում սուրբ մզկիթի ճակատագրի եւ պաղեստինցի ժողովրդի իրաւունքների վերաբերեալ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։