Հա

Քաղաքական

03/04/2018 - 12:50

Ռուսաստանի ապտակը Ադրբեջանին

Զէնքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս վարկ կը տրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կը լինի Ադրբեջանին։

«alikonline.ir» - Զէնքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս վարկ կը տրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կը լինի Ադրբեջանին։ Այս մասին ըստ՝ «armeniansputnik.am»-ի գրում է «Ժամանակ»-ի այսօրւայ համարը։

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը պատրաստւում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զէնքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարւում է Ռուսաստանից զէնք գնել, այլեւ նախապատւութիւնը տալով թուրքական, պակիստանեան, իսրայէլական եւ վերջերս էլ բելառուսական զէնքի մատակարարներին, որ աւելի վատ է՝ հակաքարոզչական արշաւ է սկսել ռուսական զինտեխնիկայի դէմ, յայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդիւնաւէտ:

Ռուսական այս վարկը, ի տարբերութիւն նախորդների, լինելու է անտոկոս եւ դրանով ձեռք բերւած «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների աւելի մեծ խմբաքանակը տեղաբաշխւելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառութեան տակ վերցնելով ռազմավարական նշանակութեան ենթակառուցւածքները:

Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթէ Ադրբեջանը իսկապէս ուզում է ստուգել ռուսական զէնքի որակն ու արդիւնաւէտութիւնը, ապա Հայաստանը կարող է դա ցոյց տալ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։