Հա

Քաղաքական

04/04/2018 - 13:40

Գեղեցիկ եւ գրագէտ խաղ է. «Gazeta »-ի անդրադարձը Պուտինի` Անկարա այցին

Ռուսական «Gazeta»-ն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի կատարած այցին` խօսելով այցի բուն պատճառների մասին: 

«alikonline.ir» - Ռուսական «Gazeta»-ն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի կատարած այցին` խօսելով այցի բուն պատճառների մասին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ թերթի` երկկողմ յարաբերութիւնների քննարկումից բացի, երկու նախագահները անդրադարձել են նաեւ ռուս նախկին լրտես Սերգէյ Սկրիպալի թունաւորման գործին: Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է , որ իր դիրքորոշումն է ներկայացրել Էրդողանին այդ հարցի շուրջ:

Թերթը նշում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր է, որը հրաժարւել է որեւէ քայլ ձեռնարկել ՌԴ-ի դէմ` Սկրիպալի գործի հետ կապւած, ուստի փորձագէտները կարծում են, որ թուրքական կողմի հետ շփումների ակտիւացումը պայմանաւորւած է Ռուսաստանի համար բարդ միջազգային իրադրութեամբ:

Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրման կենտրոնի քաղաքական ուղղութեան ղեկավար Իւրի Մաւաշեւի խօսքով՝ այժմ թուրքական կողմը շատ թանկ է «վաճառելու» Ռուսաստանին իր համագործակցութիւնը եւ Մոսկւային պարտադրելու է  մեծ զիջումների գնալ, այդ թւում` այն ոլորտներում, որոնցում ՌԴ-ն երբեք դրանց չէր համաձայնի, օրինակ՝ Անդրկովկասում:

«Դա շատ գեղեցիկ եւ գրագէտ խաղ է: Արտաքնապէս նրանք ցոյց են տալու, որ ամէն ինչ լաւ է, բայց փակ դռների յետեւում իրենց պայմաններն են դնելու»,- ասել է Մաւաշեւը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։