Հա

Քաղաքական

08/04/2018

Էրդողանի խօսնակ. «Թուրքիան եւ ՌԴ-ը բանակցում են սիրիական Թել Ռիֆաաթում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացւելիք ռազմական գործողութեան շուրջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իբրահիմ Քալընը յայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդէն բանակցում են սիրիական Թէլ Ռիֆաաթում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացւելիք ռազմական գործողութեան մանրամասների շուրջ: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իբրահիմ Քալընը յայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդէն բանակցում են սիրիական Թել Ռիֆաաթում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացւելիք ռազմական գործողութեան մանրամասների շուրջ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է թուրքական «diken.com.tr» կայքը, Քալընը նշել է, որ եթէ քրդական զինւած ջոկատներն ինքնակամ լքեն տարածքը՝ ռազմական գործողութեան կարիք այլեւս չի լինի:

Աւելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ եւ Կառավարութեան խօսնակ Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ը նպատակ ունի դուրս մղել քուրդ զինեալներին սիրիական Թել Ռիֆաաթ շրջանից:

Յիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն առաջարկել է յատուկ անվտանգութեան գօտի ստեղծել Սիրիայի հիւսիսում՝ սիրիացի փախստականների վերադարձի համար:

Նա նաեւ շեշտել է, որ իր ռուս եւ իրանցի գործընկերներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի հետ իրենք քննարկում են սիրիական Թել Ռիֆաաթ շրջանում նման աշխատանքներ սկսելու հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։