Հա

Քաղաքական

09/04/2018

Սիրիական աւիաբազան հրթիռակոծւել է

Սիրիական Հոմս նահանգում գտնւող «Տ-4» աւիաբազան ենթարկւել է հրթիռակոծման, ինչի տեսագրութիւնն արդէն յայտնւել է համացանցում: 

«alikonline.ir» - Սիրիական Հոմս նահանգում գտնւող «Տ-4» աւիաբազան ենթարկւել է հրթիռակոծման, ինչի տեսագրութիւնն արդէն յայտնւել է համացանցում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «ria.ru»-ն՝ սիրիական ՍԱՆԱ ազգային լրատւական գործակալութեանը յղումով, աւիաբազայի ուղղութեամբ արձակւել է միանգամից մի քանի հրթիռ:

«Չի բացառւում, որ սա Միացեալ Նահանգների ագրեսիան է»,- եզրակացրել է գործակալութիւնը:

Աղբիւրը մանրամասնում է, որ սիրիական բանակի հակաօդային պաշտպանութիւնը պատասխան կրակ է բացել հրթիռների ուղղութեամբ ու դրանք ամբողջովին ոչնչացրել: Պենտագոնն, իր հերթին, յայտնել է, որ որեւէ առնչութիւն չունի յարձակման հետ:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի տւեալներով՝ հրթիռները եկել են Միջերկրական ծովի կողմից՝ անցնելով Լիբանանի տարածքի վրայով:

Նշւում է նաեւ, որ զոհերի ու տուժածների մասին ստոյգ տեղեկութիւններ չկան: Որոշ աղբիւրների փոխանցմամբ՝ մարդկային կորուստներ կամ վիրաւորներ չկան, մինչդեռ ՍԱՆԱ-ն յայտնում է, որ կան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։