Հա

Քաղաքական

10/04/2018 - 14:10

Հայաստանից բացի, եւս երկու երկրի ձեռնտու չէ Թեհրանի եւ Բաքւի մերձեցումը. խա՞նդ, թէ՞...

Հայաստանից բացի կայ եւս երկու երկիր, որոնք շահագրգռւած են, որպէսզի Բաքւի ու Թեհրանի յարաբերութիւնները սառը մնան։ Այսպէս է կարծում փորձագէտը։

«alikonline.ir» - Հայաստանից բացի կայ եւս երկու երկիր, որոնք շահագրգռւած են, որպէսզի Բաքւի ու Թեհրանի յարաբերութիւնները սառը մնան։ Այսպէս է կարծում փորձագէտը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ինչ-որ մէկին ամենեւին դուր չի եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան։ Այդ մասին է վկայում Իսրայէլի ու Ադրբեջանի բարեկամական միութեան տնօրէն Լեւ Սպիւակի «կենդանացած» յայտարարութիւնն Իրանի դէմ պայքարում պաշտօնական Բաքւի դերի մասին։ Ասել է արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանը։

Աւելի վաղ Իսրայէլի ու Ադրբեջանի բարեկամական միութեան տնօրէն Լեւ Սպիւակը յայտնել էր, որ իրավիճակն Իրանում անկայուն է, եթէ անկայունութիւնը շարունակւի ծաւալւել ու գործը հասնի զինւած հակամարտութեանը, ապա Ադրբեջանը կը դառնայ Իրանի դէմ մարտերի գլխաւոր հիւսիսային բազան։ Նրա խօսքով` շատ կարեւոր է, որ այդ պահին Արդրբեջանում իշխանութիւնը կայուն լինի այս պայքարում բոլոր խաղացողների եւ առաջին հերթին Իսրայէլի նկատմամբ։

Տօնոյեանի խօսքով` պատահական չէ, որ այս յայտարարութիւնն ակտիւօրէն շրջանառւում է ադրբեջանական ԶԼՄ-ներում Բաքու կատարած Ռոհանիի այցից յետոյ (թէեւ այն յայտնւել է համացանցում դեռ փետրւարի սկզբին` Ադրբեջանում ընտրութիւնների օրը փոխելուց յետոյ)։

«Իլհամ Ալիեւի իշխանութիւնը դիտարկւում է ոչ թէ որպէս ԴԱԷՇ-ի ղեկավարութիւն, այլ հակառակը` որպէս Իսրայէլի համար յարմար լծակ` Իրանի դէմ պայքարելու գործում։ ԶԼՄ-ներում Ռոհանիի այցից յետոյ նման յայտարարութեան յայտնւելը փաստում է` կան ուժեր, որոնց չի բաւարարում Բաքու-Թեհրան յարաբերութիւնների զարգացումը, եւ դա ամենեւին Հայաստանը չէ»,- ասաց Տօնոյեանը։

Նրա խօսքով` այդպիսի երկրներից է Թուրքիան, որին եւս դուր չի գալիս, որ Ադրբեջանն ու Իրանը համագործակցում են։ Երկրորդ երկիրը, անկասկած, հէնց Իսրայէլն է։

Արեւելագէտի խօսքով` այս հարցում Ադրբեջանի վերաբերեալ Իսրայէլի ու Թուրքիայի շահերը համընկնում են։ Այսպիսով` երկու երկիրն էլ (առանձին-առանձին) կարող էին նպաստել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ տեղեկութեան տարածմանը։

«Պէտք է հասկանալ` որքան էլ Իրանն ու Ադրբեջանը փորձեն զարգացնել յարաբերութիւնները տարբեր ոլորտներում, կան ուժեր, որոնք գնահատում են Ադրբեջանի տարածքը որպէս Իրանի դէմ ռազմական գործողութիւնների համար յարմար տարածք»,- ասաց Տօնոյեանը։

ԶԼՄ-ներում յիշել են նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի յայտարարութիւնը, որում նա Բաքւին փաստացիօրէն յիշեցնում էր այն մասին, որ Ադրջեբանի տարածքի օգտագործումը Թեհրանի դէմ խիստ պատասխանի կարժանանայ։

Փաստօրէն այդ խնդիրն արդէն երկար տարիներ է գոյութիւն ունի։

Տօնոյեանը կարծում է, որ Սպիւակի յայտարարութիւնները հակասում են իսրայէլական իշխանութեան պաշտօնական դիրքորոշմանը։

Յիշեցնենք, որ Ռոհանին այցի պաշտօնական օրակարգի շրջանակում հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ, քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների զարգացման հարցեր։

Ալիեւը եւ Ռոհանին մասնակցել են «Խազար» աւտոմոբիլային գործարանի բացման արարողութեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։