Հա

Քաղաքական

11/04/2018

Սիրիայի երկինքը «դատարկւել» է

Սիրիայի երկնքում փաստացիօրէն դադարել են բոլոր տեսակի թռիչքները:

«alikonline.ir» - Սիրիայի երկնքում փաստացիօրէն դադարել են բոլոր տեսակի թռիչքները: Այդ մասին ըստ «yerkirmedia.am»-ի՝ վկայում են «Flightradar24» պորտալի տւեալները:

Աւելի վաղ Թռիչքների անվտանգութեան եւրոպական գործակալութիւնը (EASA) խորհուրդ է տւել բոլոր աւիաընկերութիւններին ուժեղացնել Միջերկրական ծովի արեւելեան մասում թռիչքների վերահսկողութիւնն առաջիկայ 72 ժամւայ ընթացքում՝ Սիրիայի տարածքին թեւաւոր հրթիռներով հնարաւոր հարւածների եւ նաւիգացիոն սարքաւորումների աշխատանքում հնարաւոր խափանումների պատճառով:

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալութիւնը («Ռոսավիացիա») նմանատիպ խորհուրդ է տւել բոլոր ռուսական աւիափոխադրողներին:

Աւելի վաղ Պենտագոնում պաշտօնատար անձինք յայտնել են, որ ԱՄՆ զինւած ուժերը պատրաստ են հարւածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշւում է, որ ռազմական պատրաստականութեան են բերւել տարածքում գտնւող նաւերը, ինքնաթիռներն ու թեւաւոր հրթիռները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։