Հա

Քաղաքական

11/04/2018 - 12:40

Լիբանանում ՌԴ դեսպան. «Սիրիայի ուղղութեամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դէպքում դրանք, ինչպէս նաեւ դրանց արձակման վայրերը կը կործանւեն»

Սիրիայի ուղղութեամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դէպքում դրանք, ինչպէս նաեւ դրանց արձակման վայրերը կը կործանւեն: Այդ մասին յայտարարել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:

«alikonline.ir» - Սիրիայի ուղղութեամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դէպքում դրանք, ինչպէս նաեւ դրանց արձակման վայրերը կը կործանւեն: Այդ մասին յայտարարել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ «Reuters» գործակալութեանը յղումով:

Զասիպկինը նշել է, որ նա վկայակոչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի ղեկավարի յայտարարութիւնը:

«Ամերիկացիների կողմից հարւածի դէպքում, նրանց հրթիռները եւ անգամ այն վայրերը, որտեղից հրթիռներն արձակւել են, կը կործանւեն»,- ասել է նա «Al-Manar» հեռուստաալիքին:

Աւելի վաղ հաղորդւել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյն ընդհանուր յայտարարի են եկել օրերս սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած եւ աւելի քան 40 մարդու մահւան պատճառ դարձած ենթադրեալ քիմիական յարձակմանն ի պատասխան համատեղ գործելու հարցում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Թրամփը երեքշաբթի չեղարկել է Լատինական Ամերիկա կատարելիք այցը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պատասխան քայլի վրայ:

Թրամփը, աւելի վաղ անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրեալ քիմիական յարձակմանը, խոստացել է պատասխանատւութեան ենթարկել բոլոր մեղաւորներին։ Սպիտակ տան իր աշխատասենեակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 71-ամեայ ղեկավարն ասել է, որ ռազմական հարւածի տարբերակը չի բացառւում:

Յայտնի է, որ ռուսական եւ սիրիական զօրքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրեալ քիմյարձակման իրականացման տարածքն ու քիմիական որեւէ նիւթի հետք չեն յայտնաբերել: Այժմ ռուսական կողմը պնդում է, որ քիմիական յարձակման մասին լուրերը կեղծ են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։