Հա

Քաղաքական

11/04/2018

Մեծ Բրիտանիան հրաժարւել է միանալ Սիրիայի դէմ յարձակմանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին յայտնել է, որ չի պատրաստւում ռմբակոծել Սիրիան, առանց քիմիական զէնքի առկայութեան մասին հաւաստող լրացուցիչ ապացոյցների

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին յայտնել է, որ չի պատրաստւում ռմբակոծել Սիրիան, առանց քիմիական զէնքի առկայութեան մասին հաւաստող լրացուցիչ ապացոյցների: Յայտնում է «panorama.am»-ը:

«lenta.ru»-ի հաղորդմամբ՝ Մէյը նշել է, որ կը սպասի Քիմիական զէնքի արգելման կազմակերպութեան տեսուչների եզրակացութիւններին: Նրանք պատրաստւում են այցելել Դամասկոսի մերձակայ բնակավայրեր, որտեղ, ըստ մի քանի ոչ պետական կազմակերպութիւնների գնահատականներով, քիմիական զէնք կայ:

Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միջերկրական ծով է ուղարկել ատոմային աւիակիր` «USS Harry S. Truman»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։