Հա

Քաղաքական

12/04/2018

Մոդեստ Կոլերով. «Կարեւորն այն է, թէ Սիրիային հարւածելու ժամանակ ով կը գտնւի այդտեղ, մնացածը գեղարւեստական գրականութիւն է. Թրամփն ուզում է վերացնել Սիրիան»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հաւանականութեամբ կիրականացնի իր յայտարարութիւնը՝ Սիրիայի ուղղութեամբ հարւածելու առնչութեամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հաւանականութեամբ կիրականացնի իր յայտարարութիւնը՝ Սիրիայի ուղղութեամբ հարւածելու առնչութեամբ:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

«Եթէ ԱՄՆ-ը հարւածի Սիրիայի ուղղութեամբ, դա կը յանգեցնի ռազմական գործողութիւնների ընդլայնման»,- նշեց Մ. Կոլերովը:

Վերլուծաբանի խօսքով՝ Ռուսաստանը կը պատասխանի ամերիկեան այդ քայլին, եթէ «դա սպառնայ Ռուսաստանի անվտանգութեանը»: Հարցին՝ թէ կը սպառնա՞յ արդեօք Սիրիայի ուղղութեամբ հարւածը ՌԴ անվտանգութեանը, Մ. Կոլերովն այսպէս արձագանգեց.

«Տեսնենք, դեռ յայտնի չէ, թէ ինչ թիրախներ են հարւածի տակ ընկնելու»:

Խօսելով միջազգային մամուլում քննարկւող այն հարցի մասին, թէ հնարաւոր որ համայնքներն է հրթիռակոծելու ԱՄՆ-ը, ինչ շենքեր ու շինութիւններ են յայտնւելու նրանց թիրախի տակ, Մոդեստ Կոլերովն ասաց, որ դա կարեւոր հարց է եւ կախւած է նրանից, թէ «ով որ տարածքում կը գտնւի»:

«Սա է կարեւորը, թէ ով կը գտնւի այդ ժամանակ Սիրիայում, մնացածը գեղարւեստական գրականութիւն է: Թրամփն ուզում է վերացնել Սիրիան»,- նշեց նա:

Վերլուծաբանը նշեց, որ դրանից յետոյ ռուս-ամերիկեան յարաբերութիւնները կը զրոյանան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։