Հա

Քաղաքական

14/04/2018

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի ուղղութեամբ արձակել են աւելի քան 100 հռթիռ Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել

Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի օբեկտների ուղղութեամբ արձակել են աւելի քան 100 թեւաւոր եւ «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այս մասին ըստ «tert.am»-ի յայտարարել է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը։

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի օբեկտների ուղղութեամբ արձակել են աւելի քան 100 թեւաւոր եւ «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այս մասին ըստ «tert.am»-ի յայտարարել է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը։

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է նաեւ, որ Սիրիայի հակաօդային պաշտպանութեան համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացւել է թիրախներին հասնելու ընթացքում։

Նշւում է, որ հարւածները հասցւել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նաւերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնւող մարտավարական աւիացիայից, ինչպէս նաեւ ամերիկեան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

Աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղւած տեսաուղերձով է հանդէս եկել, որի ժամանակ յայտարարել է Սիրիային հարւած հասցնելու մասին։ Աւելի ուշ հարւածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը, ինչպէս նաեւ՝ Ելիսէյան պալատը։

ՌԴ ՊՆ-ն յայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչեւ 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանաւերն ու նաւերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարւածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբեկտներին։

Յիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան էջում յայտարարել էր Սիրիայի դէմ իրականացւելիք հրթիռային հարւածի մասին: 

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դէմ ուղղւած բոլոր հրթիռները: Պատրաստւի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լաւ, նոր եւ «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպէտք է գործընկերներ լինէիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճոյք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,- գրել էր Թրամփը:

Իր այդ յայտարարութիւնից յետոյ Թրամփը մեղմել էր իր դիրքորոշումը, եւ Սպիտակ տունը յայտարարել էր, որ հնարաւոր գործողութիւնների վերաբերեալ վերջնական որոշում դեռ չի կայացւել:

Ռուսաստանը նախազգուշացրել է Արեւմուտքին յարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դէմ եւ սպառնացել է կործանել Սիրիայի ուղղութեամբ արձակւած հրթիռները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։