Հա

Քաղաքական

15/04/2018

ԵԱՀԿ զեկոյց. «Ալիեւի ստացած ձայների կէսից աւելին պէտք է անվաւեր ճանաչել»

Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Ժողովրդավարական հաստատութիւնների ու մարդու իրաւունքների գրասենեակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների վերաբերեալ դիտորդական առաքելութեան զեկոյցը:

«alikonline.ir» - Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Ժողովրդավարական հաստատութիւնների ու մարդու իրաւունքների գրասենեակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների վերաբերեալ դիտորդական առաքելութեան զեկոյցը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Զեկոյցում արձանագրւել է, որ Ադրբեջանում ընտրութիւններն ուղեկցւել են լուրջ խախտումներով՝ մասնաւորապէս քւէատուփերը նախապէս լցնելով, զանգւածային կերպով քւէաթերթիկներ աւելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ եւ այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրւած Ալիեւի ստացած ձայների կէսից աւելին պէտք է անվաւեր ճանաչել:

«Ընտրութիւններն անցել են թեկնածուների միջեւ իրական մրցակցութեան բացակայութեան մթնոլորտում, ուղեկցւել են քաղաքական սահմանափակումներով, մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները խախտող իրաւական կարգաւորումներով»,- ասւում է զեկոյցում:

Յիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի նախագահական ընտրութիւններում ձայների մեծամասնութեամբ յաղթել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութեան ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիեւը՝ 86.09% ձայներով:

Նշենք, որ 2009 թւականին Ադրբեջանի սահմանադրութիւնում կատարւած փոփոխութիւններով՝ նոյն անձը կարող է անսահամանափակ քանակով առաջադրւել նախագահի պաշտօնում: Աւելացւել է նախագահի պաշտօնավարման ժամկէտը՝ 5-ից դառնալով 7 տարի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։