Հա

Քաղաքական

15/04/2018 - 09:20

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Սիրիայի հարցով ՌԴ առաջարկած բանաձեւի նախագիծը

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Սիրիայի հարցով ՌԴ առաջարկած բանաձեւի նախագիծը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն իր ապրիլի 14-ին կայացած նիստի ընթացքում մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձեւի նախագիծը, որը դատապարտում էր Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի Սիրիային հասցւած հարւածները:

Մոսկւայի առաջարկած բանաձեւը պահանջում էր դատապարտել Սիրիայի դէմ իրականացւած ագրեսիան:

Բանաձեւի նախագիծը պաշտպանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երեք երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բոլիւիան: Ութ երկիր` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Իտալիան, Շւեդիան, Լեհաստանը, Քուվէյթը դէմ են քւէրակել առաջարկւած բանաձեւին, եւս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակած Գւինէան եւ Եթովպիան ձեռնպահ են մնացել:   

Նշենք, որ ԱԽ նիստի ընթացքում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնիան յայտարաել է, որ ԱՄՆ-ը կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի պատերազմին՝ հրաման տալով իր «ձեռնասուն ահաբեկիչներին» դադարեցնել պայքարն օրինական իշխանութեան եւ սեփական ժողովրդի դէմ:

Վերջինս ընդգծել է, որ դաշնակիցների հարվւածները Սիրիայի ռազմական կառոյցների ուղղութեամբ, որտեղից ռազմական գործողութիւններ են իրականացվում ահաբեկիչների դէմ, ապացուցում է, որ «Արեւմուտքում նրանք, ովքեր քողարկւում են մարդասիրական հռետորաբանութեամբ եւ փորձում են իրենց ռազմական ներկայութիւնն արդարացնել ահաբեկիչներ ջախջախման անհրաժեշտութեամբ, իրականում նրանց հետ մէկտեղ երկրի կազմաքանդմանն ուղղւած աշխատանքներ են վարում»:

«Ձեր ագրեսիան հզօր հարւած եւ սպառնալիք է ՄԱԿ-ի հովանու ներքյո անցկացւող քաղաքական գործընթացի շարունակութեան հեռանկարներին: Ինչ արժէին այդ դէպքում ժնեւեան գործընթացի անվերջ ջանքերը, եթէ դուք ձեր ձեռքերով այն տանում էք դէպի հերթական ճգնաժամը»,- յաւելել է Նեբեզնիան՝ կոչ անելով ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին անհապաղ վերջ դնել ռազմական գործողութիւններին:

Յարակից լուրեր

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու համար
    Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու համար

    Սիրիայի արտաքին գործերի նախարարութիւնը նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ու ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին՝ բարձրացնելով Իսրայէլի օդուժի կողմից Սիրիային ուղղւած աւիահարւածների հարցը: 

  • Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները
    Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները

    Բէյրութի հիւրընկալած Արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացաւ փախստականների եւ տեղահանւածների տունդարձի անհրաժեշտութեան վրայ: Պաշտօնական Բէյրութի առաջադրանքը ստացաւ համաարաբական համաձայնութիւն։ Անհրաժեշտութիւնը այս դէպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողութիւններ կազմակերպելու համար:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։