Հա

Քաղաքական

15/04/2018 - 10:20

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ժնեւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձանի տեղադրումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Համի Աքսոյը քննադատել է Ժնեւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձանի տեղադրմանը տեղական իշխանութիւնների համաձայնութիւն տալը: 

«alikonline.ir» - Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Համի Աքսոյը քննադատել է Ժնեւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձանի տեղադրմանը տեղական իշխանութիւնների համաձայնութիւն տալը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է թուրքական «TRT»-ն։

«Այս յուշարձանը փորձում են ներկայացնել որպէս արւեստի նմուշ, սակայն դրա իրական նպատակն է 1915-ի դէպքերը որպէս Ցեղասպանութիւն ներկայացնելը, հայերի մշտական միակողմանի պնդումները որպէս իրականութիւն ներկայացնելը», - ասել է Աքսոյը՝ պնդելով, որ Շւէյցարիայում որոշ տեղական իշխանական մարմիններ հեռու են օբիեկտիւ դիրքորոշում ունենալուց։

Յիշեցնենք, որ օրեր առաջ Ժնեւի թուրքական համայնքը բողոքի ցոյց է կազմակերպել ընդդէմ քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին ապրիլի 13-ին բացւելիք յուշարձանի։

Թուրք ազգայնականները նաեւ տեղեկացրել են, որ իրենք պատրաստւում են առաւել ակտիւ աշխատանքներ ձեռնարկել տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման որոշումները չեղարկելու, Ցեղասպանութեան հերքումը քրէականացնելու վերաբերեալ օրէնք ընդունած երկրներում այդ օրէնքներից հրաժարւելու, կամ միայն Հոլոքոստի ժխտման դէպքում կիրառելու մասին շտկումներ մտցնելու ուղղութեամբ:

Բացի այդ՝ պատրաստւում են աշխատանքներ տանել որեւէ քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձան տեղադրել թոյլ չտալու եւ ուսումնական ձեռնարկներից Հայոց Ցեղասպանութեան մասին ծրագրերը հանելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։