Հա

Քաղաքական

15/04/2018 - 11:00

ԱՄՆ-ն եւ դաշնակիցները Սիրիայի հարցով բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Սիրիայում քիմիական զէնքի կիրառման հետաքննութեան առնչութեամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Սիրիայում քիմիական զէնքի կիրառման հետաքննութեան առնչութեամբ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Liberation»-ը՝ յղում անելով փաստաթղթի տեքստին:

Նշւում է, որ երեք երկրների բանաձեւի նախագիծը կոչ է անում «ապահովել մարդասիրական օգնութեան անխափան մատակարարումը, կրակի դադարեցումը, ինչպէս նաեւ՝ պահանջում Դամասկոսի մասնակցութիւնը խաղաղ բանակցութիւններին՝ Միացեալ ազգերի կազմակերպութեան ղեկավարութեան ներքոյ»:

Դրանից բացի, բանաձեւի նախագիծն առաջարկում է Սիրիայում քիմիական յարձակումների վերաբերեալ հաղորդագրութիւնների «անկախ հետաքննութիւն»:

Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը, որով կոչ էր արւում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսեւորւող ագրեսիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։