Հա

Քաղաքական

15/04/2018 - 08:40

Սիրիայի քրիստոնեաների ձայնը. «Euronews»-ի ռեպորտաժը

«Euronews» հեռուստաընկերութիւնը Սիրիայի քրիստոնեաների մասին ռեպորտաժ է ներկայացրել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը ներկայացրել է, որ մինչեւ պատերազմը Սիրիան Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների համար ապահով վայր էր, նրանք բնակչութեան 10 տոկոսն էին: Նախնական տւեալներով՝ 2011 թ.-ից ի վեր նրանցից իւրաքանչիւր երկրորդը ստիպւած է եղել լքել երկիրը: 

«alikonline.ir» - «Euronews» հեռուստաընկերութիւնը Սիրիայի քրիստոնեաների մասին ռեպորտաժ է ներկայացրել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը ներկայացրել է, որ մինչեւ պատերազմը Սիրիան Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների համար ապահով վայր էր, նրանք բնակչութեան 10 տոկոսն էին: Նախնական տւեալներով՝ 2011 թ.-ից ի վեր նրանցից իւրաքանչիւր երկրորդը ստիպւած է եղել լքել երկիրը: ԴԱԷՇ-ի պարտութիւնից յետոյ նրանցից ոմանք վերադառնում են, սակայն դեռեւս առկայ է բազմաթիւ իսլամիստական խմբաւորումների վտանգը, որոնք հրաժարւում են զէնքը վայր դնել:

«Քրիստոնեաներն առաջինն են կրակի տակ յայտնւում հէնց այն պատճառով, որ քրիստոնեայ են: Կարելի է պատկերացնել, թէ ինչ ճակատագիր է նրանց սպասւում ջիհադիստների յաղթանակի դէպքում: Մենք նման բան արդէն վերապրել ենք մէկ դար առաջ՝ 1915 թ.-ին, երբ Անատոլիայի քրիստոնեաները ոչնչացւում էին միայն նրա համար, որ քրիստոնեայ են»,- հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասել է Բելգիայի հայերի միութեան ներկայացուցիչ Կարէն Թադէոսեանը:

«Euronews»-ը նշում է, որ նման պայմաններում զարմանալի չէ, որ նրանցից շատերը քաղաքացիական պատերազմի ժամանակ կանգնեցին Սիրիայի կառավարութեան կողքին, այդ թւում՝ Պետրոս Պետրոսեանը, ով Հալէպից է, սակայն հիմա բնակւում է Բրիւսէլում:

«Սիրիայի քրիստոնեաներն աջակցում են Սիրիայի պետականութեանը, նրա միասնութեանը եւ տարածքային ամբողջականութեանը: Այսօր մենք մեր կառավարութեան հետ միասին վերականգնում ենք խաղաղութիւնը մեր հողում՝ յանուն Սիրիայի ժողովրդին»,- նշել է Պետրոս Պետրոսեանը:

Հեռուստաընկերութիւնը շեշտում է, որ դա չի նշանակում, որ նրանք դէմ են քաղաքական փոփոխութիւններին: Նրանք ուղղակի կարծում են, որ դրանց պէտք է հասնել խաղաղ մեթոդներով:

«Իհարկէ, Սիրիայի բնակչութեան մի մասը ձգտում էր փոփոխութիւնների, սակայն չէր ցանկանում պատերազմ, տասնեակ հազարաւոր սպանւածներ ու միլիոնաւոր փախստականներ, ներքին տեղահանւածներ, հրթիռակոծւած քաղաքներ: Դա մեզ պարտադրւել է այլ տէրութիւնների կողմից, ովքեր այդպէս էլ իրենց ցանկացածին չեն հասել»,- ամփոփել է Կարէն Թադէոսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։