Հա

Քաղաքական

16/04/2018 - 08:20

Ադրբեջանի իշխող կուսակցութիւնը ԵԱՀԿ-ին մեղադրել է կողմնակալ հաշւետւութիւն ներկայացնելու մէջ

Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութիւնը մեղադրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրաւունքների հարցերով բիւրոյին, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովին եւ ԵԽԽՎ-ին երկրում անցկացւած արտահերթ նախագահական ընտրութիւնների մասին կանխամտածւած կողմնակալ հաշւետւութիւն պատրաստելու համար:

«alikonline.ir» - Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութիւնը մեղադրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրաւունքների հարցերով բիւրոյին, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովին եւ ԵԽԽՎ-ին երկրում անցկացւած արտահերթ նախագահական ընտրութիւնների մասին կանխամտածւած կողմնակալ հաշւետւութիւն պատրաստելու համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտահերթ նախագահական ընտրութիւնները երկրում անցկացւել են ապրիլի 11-ին: Տւեալների մշակման արդիւնքում յայտարարւել է, որ Իլհամ Ալիեւը յաղթել է՝ ստանալով ձայների 86.02 տոկոսը: ԵԱՀԿ Մարդու իրաւունքների հարցերով բիւրոյի դիտորդները աւելի վաղ հաղորդել էր, որ ընտրութիւնների ժամանակ որոշ ընտրատեղամասերում խոչընդոտում էին իրենց աշխատանքը:

«Ադրբեջանում նախագահական ընտրութիւններն անցկացւել են օրէնսդրութեան պահանջներին համապատասխան: Երկրի ԿԸՅ-ն նախաձեռնել է բոլոր անհրաժեշտ քայլերն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացման համար: ԵԱՀԿ-ն եւ ԵԽԽՎ-ն կանխամտածւած կողմնակալ հաշւետւութիւն են ներկայացրել Ադրբեջանի ընտրութիւնների հացով»,- յայտարարել է իշխող կուսակցութեան փոխնախագահ Սիեաւուշ Նովրուզովը:

Վերջինս յաւելել է, որ հանդիպում է անցկացրել տւեալ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Յիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ադրբեջանում յայտարարել էին նախագահական ընտրութիւնների վերջնական արդիւնքները:

Յարակից լուրեր

  • Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը
    Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը

    Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռեւս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկւայում յաջորդեց Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցութեամբ եւ Սերգէյ Լաւրովի հիւրընկալութեամբ: Ինչպէս միշտ, այս հանդիպումից յետոյ հրապարակւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն իր բովանդակութեամբ տարբերւում էր նախորդներից ակնյայտ հումանիտար բնոյթով:

  • Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում
    Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում

    Զինւորական ստորաբաժանումներին սպառազինութիւններով եւ զինամթերքով յագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յայտարարութեանը կարելի է թերահաւատօրէն վերաբերել, քանի որ մարտական գործողութիւնների ելքը միշտ չէ, որ կախւած է նորագոյն սպառազինութիւններով բանակի յագեցւածութիւնից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակւած «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականութիւնը» յօդւածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

  • Կատակերգու դերասանը՝ Ուկրայինայի նախագահ. Զելենսկին յաղթել է Պորոշենկոյին
    Կատակերգու դերասանը՝ Ուկրայինայի նախագահ. Զելենսկին յաղթել է Պորոշենկոյին

    Ուկրայինայի նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում յաղթել է «Ժողովրդի ծառայ» կուսակցութեան թեկնածու, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

  • «Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն ազատ ու անարգել հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու»
    «Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն ազատ ու անարգել հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու»

    Այսօր Հայաստանի իշխանութեան որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի յայտարարութիւններ են անում, որ տպաւորութիւն է, թէ մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամէն վայրկեան կախւած է մեր գլխավերեւում։ Արցախեան բանակցութիւնների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագէտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ
    «Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ

    Մէկ տարի յետոյ Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ըստ ԱՀ Սահմանադրութեան՝ այս երկու պետական կառոյցների ընտրութիւնները տեղի են ունենալու նոյն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկայ մէկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կեանք: Դաշնակցութիւնը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացւած իշխանութեան անպատեհութեան մասին՝ թէ՛ կառավարման եւ թէ՛ երկրի անվտանգութեան տեսանկիւնից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։