Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 08:25

Զախարովան կապ է գտել «Սկրիպալների գործի» եւ Սիրիայում տիրող իրավիճակի միջեւ

«Սկրիպալների գործը» եւ Սիրիայում տիրող իրավիճակը միահիւսւած են: նման կարծիք է յայտնել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեռուստատեսութեամբ հեռարձակւող ծրագրում:

«alikonline.ir» - «Սկրիպալների գործը» եւ Սիրիայում տիրող իրավիճակը միահիւսւած են: նման կարծիք է յայտնել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեռուստատեսութեամբ հեռարձակւող ծրագրում: Տեղեակացնում է «tert.am»-ը:

«Սիրիայի եւ Սոլսբերիում տեղի ունեցածի միջեւ մեծ թւով ընդհանրացնող պահեր կան: Եւ կրկին դա լրատւամիջոցներն են: Նայէք ֆրանսիական յատուկ ծառութիւնների զեկոյցները, որոնք հրապարակւել են հրթիռակոծումից անմիջապէս յետոյ… այնտեղ նշւած է, որ փաստարկների հիմնական տիրոյթը ԶԼՄ-ներն ու սոցցանցերն են եղել… Նոյնը նաեւ Սոլսբերիի դէպքում, Սկրիպալների գործով, ամէն ինչ առաջնորդւում է ԶԼՄ-ների միջոցով»,- ասել է Զախարովան:

Երկու դէպքերի նման ընդհանրութիւնը Զախարովան անւանել է «սպանիչ քարոզչութիւն»:

«Կիսապաշտօնական մարմինը, որը կառավարում է լրատւամիջոցներն Արեւմուտքում, երկրագնդի տարբեր կէտերում գործի է գցում հէնց այս ձգանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։