Հա

Քաղաքական

16/04/2018 - 10:40

ՄԱԿ-ի նախկին փորձագէտը յայտարարել է, որ Սկրիպալներին թունաւորել են «BZ» քիմիական նիւթով

Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ եւ քիմիական զէնքի հարցերով փորձագէտ Անտոն Ուտկինը կարծիք է յայտնել, որ ռուսական հետախուզութեան նախկին աշխատակից Սերգէյ Սկրիպալին եւ նրա դստերը, հաւանաբար, թունաւորել են «BZ» տեսակի քիմիական նիւթով, որը երբեւէ ընդգրկւած չի եղել Ռուսաստանի զինանոցում, սակայն արտադրւել է ԱՄՆ-ում:

«alikonline.ir» - Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ եւ քիմիական զէնքի հարցերով փորձագէտ Անտոն Ուտկինը կարծիք է յայտնել, որ ռուսական հետախուզութեան նախկին աշխատակից Սերգէյ Սկրիպալին եւ նրա դստերը, հաւանաբար, թունաւորել են «BZ» տեսակի քիմիական նիւթով, որը երբեւէ ընդգրկւած չի եղել Ռուսաստանի զինանոցում, սակայն արտադրւել է ԱՄՆ-ում:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յիշեցնելով, որ աւելի վաղ հաղորդւում էր, որ Մոսկվան շւէյցարական լաբորատորիայից գաղտնի տեղեկութիւն է ստացել Սոլսբերիում կատարւածի առնչութեամբ: Ստացւած տւեալների համաձայն՝ Սերգէյ եւ Եոլիա Սկրիպալները թունաւորւել են «BZ» քիմիական նիւթով, որը գտնւել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինման կազմում, իսկ Սկրիպալների ապաքինման կլինիկական պատկերը հաստատում է շւէյցարացի գիտնականների եզրակացութիւնը: Այս տեղեկութիւնները յայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

Ելոյթ ունենալով արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան խորհրդի նիստում՝ Լաւրովը յայտարարել է, որ գաղտնիութեան պայմանով զեկոյց է ստացւել շւէյցարական ռադիոլոգիական հետազօտութիւնների կենտրոնից: Նա նշել է, որ կենտրոնի մասնագէտները մարտի 27-ին աւարտել են Սոլսբերիից վերցւած փորձանմուշների հետազօտութիւնը:

Ուտկինն ընդգծել է, որ վերոնշեալ քիմիական նիւթն ազդում է հէնց նեարդային համակարգի վրայ: Նրա խօսքով՝ այդ նիւթը երբեւէ չի արտադրւել Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։