Հա

Քաղաքական

16/04/2018 - 12:30

Մինչ Սիրիայի դէմ հրթիռային հարւածի իրականացումը Վաշինգտոնը տեղեկութիւն է փոխանցել Պուտինին Էրդողանի միջոցով

Մինչ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի ուղղութեամբ հրթիռային հարւածի իրականացումը Վաշինգտոնը Մոսկւային որոշակի տեղեկատւութիւն է փոխանցել՝ Անկարայի միջոցով:

«alikonline.ir» - Մինչ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի ուղղութեամբ հրթիռային հարւածի իրականացումը Վաշինգտոնը Մոսկւային որոշակի տեղեկատւութիւն է փոխանցել՝ Անկարայի միջոցով: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին գրում է թուրքական «Հիւրրիեթ» պարբերականը:

Ըստ աղբիւրի՝ մինչ հարւածների իրականացումը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որը օրեր առաջ Սիրիայի հիմնախնդրի շուրջ զրուցել էր եւ՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եւ՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական կողմին զգուշացրել է, որ Սիրիային ուղղւած հարւածների թիրախը ռուսական դիրքերը չեն լինի:

Պարբերականի թղթակից Հանդէ Ֆըրաթը շեշտում է, որ Էրդողանը դա կատարել է հէնց ամերիկեան կողմի խնդրանքով:

Նրա պնդմամբ՝ ամերիկեան կողմը նշել է, որ ռուսական զինուժի հետ բախման դուրս գալ չեն ցանկանում եւ որ իրենց թիրախն են հանդիսանալու Դամասկոսի քիմիական զէնքի պահեստները:

Յիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ուժերը հարւածներ են հասցրել Սիրիայի բանակի՝ ենթադրեալ քիմիական պահեստների դիրքերի ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։