Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %17 %222 %2018 %08:%Ապր

ԵՄ-ն Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնութեան չի եկել

ԵՄ-ում Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնութիւն չի գոյացել:

«alikonline.ir» - ԵՄ-ում Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնութիւն չի գոյացել: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը՝ վկայակոչելով «Reuters» գործակալութեանը:

Իրանի դէմ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղութեամբ Եւրոմիութեան ջանքերը ձախողել են այն բանից յետոյ, երբ Իտալիան դէմ է գնացել դրանց՝ ընդգծելով, որ հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանային դերակատարութեան պատճառով Իրանի դէմ նոր պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին յետ չի պահելու Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայանգրից հրաժարւելու որոշումից:

Սա նշանակում է, որ ԵՄ-ը մեծ հաւանականութեամբ չի կարողանայ մինչ Թրամփի սահմանած վերջնաժամկէտը՝ մայիսի 12-ը, որեւէ սրփագրում կատարել Միջուկային համապարփակ համաձայնագրում:

Յիշեցնենք, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու պատրւակով փրձում էին նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դէմ, առաջ քաշելով Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային դերակատարութեան հարցերը:

Իրանը բազմիցս նշել է, որ վերը նշւած հարցերը որեւէ առնչութիւն չունեն Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։