Հա

Քաղաքական

17/04/2018 - 10:45

Թուրքիայի ընդդիմութիւնը պատրաստւում է երկրի ամբողջ տարածքում նստացոյցեր սկսել

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարւող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը պատրաստւում է երկրի ամբողջ տարածքում նստացոյցեր սկսել՝ բողոքելով երկրում արտակարգ դրութեան ռեժիմի երկարացման դէմ: 

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարւող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը պատրաստւում է երկրի ամբողջ տարածքում նստացոյցեր սկսել՝ բողոքելով երկրում արտակարգ դրութեան ռեժիմի երկարացման դէմ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է թուրքական «antakyagazetesi.com» կայքը:

Կուսակցութեան փոխնախագահ Վելի Աղբաբան կոչ է արել քաղաքացիներին եւ բոլոր այն կուսակցութիւններին, որոնք դէմ են արտակարգ դրութեանը, մասնակցել նստացոյցերին:

Յայտնի է, որ այս առնչութեամբ արդէն ուժեղացւել է ոստիկանական հսկողութիւնը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակվել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։