Հա

Քաղաքական

17/04/2018 - 10:50

Էրդողանը Մերկէլի հետ քննարկել է Սիրիայի ուղղութեամբ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հասցրած աւիահարւածները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի կանցլէր Անգելլա Մերկէլի հետ, որի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների աւիահարւածները Սիրիայի ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի կանցլէր Անգելլա Մերկէլի հետ, որի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների աւիահարւածները Սիրիայի ուղղութեամբ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացրել է թուրք նախագահի վարչակազմի աղբիւրը:

«Մեր նախագահն այսօր հեռախօսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերեալ: Զրուցել են նաեւ Դամասկոսի կողմից քիմիական զէնքի կիրառումից յետոյ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իրականացրած գործողութիւնների մասին: Առաջնորդներն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման եւ այդ երկրում քաղաքական կարգաւորման գործընթացի առաջընթացի համար շուտափոյթ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւնը»,- յայտնել է աղբիւրը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան շաբաթ առաւօտեան հրթիռներ են արձակել Սիրիայի կառավարական կառոյցների ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։