Հա

Քաղաքական

17/04/2018 - 12:50

Զախարովան բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն «մշտապէս վախեցնում» Ռուսաստանին

ՌԴ արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն «անվերջ վախեցնում ու պատժամիջոցներ կիրառում» Ռուսաստանի նկատմամբ։

«alikonline.ir» - ՌԴ արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն «անվերջ վախեցնում ու պատժամիջոցներ կիրառում» Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը, ՌԴ ԱԳՆ խօսնակն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

Զախարովայի կարծիքով՝ Վաշինգտոնը չկարողացաւ «պահպանել դիւանագիտական խաղը» Ռուսաստանի հետ, ինչի պատճառով անցաւ այլ պլանի իրագործման։

«Ցաւօք, չգտնելով, հաւանաբար, հնարաւորութիւն պահպանել մեզ հետ դիւանագիտական խաղը եւ, ընդհանուր առմամբ, տապալելով Մերձաւոր Արեւելքում եւ Աֆրիկայի հիւսիսում դիւանագիտական խաղը՝ ԱՄՆ-ն անցաւ «պլան Բ-ի»՝ անվերջ վախեցնելու, պատժամիջոցների դիմելու քայլին»,- ասել է նա։ 

ՌԴ ԱԳՆ խօսնակը նաեւ ամերիկյան կողմի նման վարքագիծը «մեծ ռազմավարութեան մաս» է անւանել։

Աւելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հէյլին յայտարարել է, որ Մոսկւայի դէմ նոր պատժամիջոցներ են մշակւում՝ Սիրիայում իրավիճակի պատճառով։ Ըստ նրա՝ սահմանափակող միջոցները կանդրադառնան այն ընկերութիւնների վրայ, որոնք, ըստ ամերիկեան կողմի, Սիրիա են մատակարարել տեխնոլոգիաներ, որոնք նպաստել են քիմիական զէնքի ստեղծմանը։ Աւելի ուշ, ինչպէս յայտնել է «The Washington Post»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել նոր պատժամիջոցների մշակումը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։