Հա

Քաղաքական

23/04/2018 - 11:00

ԵԽԽՎ փորձագէտները Պեդրօ Ագրամունտին կասկածում են Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունէութիւն ծաւալելու մէջ

ԵԽԽՎ կոռուպցիոն գործեր հետաքննող խումբը զեկոյց է ներկայացրել, որում հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գորունէութեան վերաբերեալ կասկածները եւ պատգամաւորների ցանկ է ներկայացրել, որոնք խախտել են պատգամաւորի վարքագծի մասին կանոնակարգը:

«alikonline.ir» - ԵԽԽՎ կոռուպցիոն գործեր հետաքննող խումբը զեկոյց է ներկայացրել, որում հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գորունէութեան վերաբերեալ կասկածները եւ պատգամաւորների ցանկ է ներկայացրել, որոնք խախտել են պատգամաւորի վարքագծի մասին կանոնակարգը: Այս մասին յայտնում է «tert.am»-ը՝ նշելով, որ ցանկում ընդգրկւել է նաեւ ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրօ Ագրամունտը:

Ինչպէս նշւում է՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հարցով քննարկումներ են առաջացել կազմակերպութեան պատմութեան մէջ առաջին անգամ:  

2016-ի ամռանը իտալական  «Corriere della Sera» թերթը գրել էր, որ Միլանի դատախազութիւնը յայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտէին, որը ԵԽԽՎ-ում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան նախկին ղեկավարն է, մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք վերցնելու մէջ: Մեղադրանքներից յետոյ իրավիճակը հետաքննելու յատուկ խումբ էր ստեղծւել:

«Խումբը պարզել է, որ լուրջ կասկածանքներ են առկայ ԵԽԽՎ-ի մի շարք ներկայիս եւ նախկին անդամների հանդէպ առ այն, որ նրանք կոռուպցիոն բնոյթի գործունէութիւն են ծաւալել՝ հօգուտ Ադրբեջանի»,- ասւում է մամլոյ հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ ԵԽԽՎ ղեկավար Միկելէ Նիկոլետին բարձր գնահատական է տւել զեկոյցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։