Print this page
Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2018 10:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել ապրիլքսանչորսեան ամենամեայ ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտայայտութիւնը 

Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգւածային վայրագութիւններից մէկը, երբ 1.5 մլն. հայ արտաքսւել եւ կոտորւել է Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին: Մենք յիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձութիւնները եւ ցաւում կորցւած կեանքերի եւ տառապածների համար: 

«alikonline.ir» - «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգւածային վայրագութիւններից մէկը, երբ 1.5 մլն. հայ արտաքսւել եւ կոտորւել է Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին: Մենք յիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձութիւնները եւ ցաւում կորցւած կեանքերի եւ տառապածների համար:

Այս պահին ցանկանում ենք յիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնութեանը եւ նրանց, ովքեր աջակցել են փրկւածներին եւ համայնքներ վերակառուցել, այդ թւում եւ Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնութեանը, աւելի ուշ հայերին օգնելու համար նւիրատւութիւններ էր կազմակերպում: Խորին յարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունութիւնը, որոնցից շատերը նոր կեանք կառուցեցին Միացեալ Նահանգներում եւ անթիւ ներդրումներ են կատարել մեր երկրում:

Ոգեկոչելով տառապեալների յիշատակը՝ մեր հանձնառութիւնն ենք յայտնում՝ վստահեցնելու, որ նման վայրագութիւններ այլեւս չկրկնւեն: Մենք կարեւորում ենք անցեալի ցաւալի տարրերի ճանաչումն ու ընդունումը որպէս անհրաժեշտ քայլ դէպի առաւել հանդուրժող ապագայ ստեղծելը:

Այս հանդիսաւոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին ողջ աշխարհում՝ յարգանքի տուրք մատուցելով զոհւածներին, եւ պարտաւորւում ենք միասին աշխատել աւելի լաւ ապագայ կառուցելու համար»,- ասւում է Թրամփի յայտարարութեան մէջ: Գրում է «tert.am»-ը:

Related items