Հա

Քաղաքական

28/04/2018 - 08:10

Ջուդօ. Ֆերդինանդ Կարապետեանը եզրափակիչում յաղթել է ադրբեջանցու եւ դարձել Եւրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետեանը դարձել է ջուդոյի 2018 թւականի Եւրոպայի չեմպիոն:

«alikonline.ir» - Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետեանը դարձել է ջուդոյի 2018 թւականի Եւրոպայի չեմպիոն: Տեղեկացնում է «news.am»-ը:

Իսրայէլի Թեէլ Աւիւ քաղաքում կայացած Եւրոպայի առաջնութեան 73 կգ. քաշային կարգում 26-ամեայ Կարապետեանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, յաղթելով լիտւացի, էստոնացի, ուկրայինացի ու շւեդ ջուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնջել ադրբեջանցի Հիդայաթ Հէյդարովից:

Կարապետեանը կրկնել է ջուդոյի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Նազարեանի յաջողութիւնը՝ 13 տարի անց դառնալով Եւրոպայի չեմպիոն: 2005-ին Նազարեանը Եւրոպայի չեմպիոն էր դարձել Հոլանդիայում կայացած առաջնութիւնում:

Յիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆերդինանդ Կարապետեանն արծաթէ մեդալակիր էր դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ջուդոյի «Մեծ սաղաւարտ» միջազգային մրցաշարում, որի կիսաեզրափակիչում յաղթել էր Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիօ Բազիլէին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։