Հա

Քաղաքական

05/05/2018 - 09:30

Բեռլինում «The General Assembly» կազմակերպութեան նիստից հեռացւել է Ցեղասպանութիւնը հերքող թուրք գրողը

Բեռլինում, ՄԱԿ-ին որպէս այլընտրանք ստեղծւած «The General Assembly» (Գլխաւոր ասամբլիա) կազմակերպութեան` երէկ տեղի ունեցած նիստում ուշագրաւ միջադէպ է տեղի ունեցել: 

«alikonline.ir» - Բեռլինում, ՄԱԿ-ին որպէս այլընտրանք ստեղծւած «The General Assembly» (Գլխաւոր ասամբլիա) կազմակերպութեան` երէկ տեղի ունեցած նիստում ուշագրաւ միջադէպ է տեղի ունեցել: Տեղեկացնում է «ermenihaber.am»-ը վկայակոչելով «Hurriyet»-ին:

Նիստի ընթացքում անդադարձ է եղել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցին: Մասնաւորապէս, թուրք գրող, ակտիւիստ Թուղրուլ Սեմանօղլուն իր ելոյթում, հաւատարիմ մնալով Թուրքիայի ժխտողականութեան քաղաքականութեանը, պնդել է որ «պատմական իրադարձութիւնների իսկութիւնը նմանատիպ նիստերում ընդունւած որոշումներով չէ, որ պէտք է որոշւի»: Նա իր խօսքում նշել է, որ սա «յօրինւած ցեղասպանութիւն է» եւ «երեւակայութեան արդիւնք»: Սեմանօղլուի այս արտայայտութեանը արձագանգել է կազմակերպութեան նախագահը, ասելով. «Այսինքն ի՞նչ էք ուզում դրանով ասել: Հերքու՞մ էք այդ ցեղասպանութիւնը: Յստակ պատասխան եմ ուզում»: Ինչին ի պատասխան Սեմանօղլուն ասել է. «Այո հերքում եմ»:

Թուրք գրողի այս խօսքից յետոյ կազմակերպութեան նախագահը խնդրել է նրան լքել նիստերի դահլիճը: Սեմանօղլուի հեռացումը դահլիճից ընդունւել է ոչ միանշանակ: Որոշ մասնակիցներ պնդել են, որ նախագահի այդ քայլը հակասում է ժողովրդավարական սկզբունքներիին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։