Հա

Քաղաքական

07/05/2018

Մակրոնը նախազգուշացրել Է Իրանի հետ պատերազմի սպառնալիքի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տէրութիւնների կողմից 2015 թւականին կնքւած պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, կարող է յանգեցնել պատերազմի: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տէրութիւնների կողմից 2015 թւականին կնքւած պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, կարող է յանգեցնել պատերազմի: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:

«Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Կարող Է պատերազմ սկսւել»,- յայտարարել Է Մակրոնը «Der Spiegel» գերմանական հանդէսին տւած հարցազրոյցում:

«Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ցանկանում»,- յաւելել է Ֆրանսիայի նախագահը: Ապրիլին, երբ Թրամփը եւ Մակրոնը հանդիպել են Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը համոզում էր նրան չհրաժարւել այդ պայմանագրից: Նոյն դիրքորոշումն ունեն նաեւ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»
    Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»

    ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի մէջ» խորագրով յօդւածում գրել է. «Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում առեւտրի համագործակցութեան համաձայնագրից եւ Կլիմայական փոփոխութիւնների մասին Փարիզեան պայմանագրից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարւում է ԱՄՆ վարչակազմը»:

  • Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին
    Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին

    Իսպանիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Հիերօն ԱԱ-2018-ի շրջանակում Իրանի հաւաքականի դէմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

  • Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում
    Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում

    Եւրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, եւ Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկէլը։

  • ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդից
    ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդից

    ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաwունքների խորհրդից: Այս մասին պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ ասուլիսում տեղեկացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին: Նա Խորհրդին «երկերեսանի եւ շահամոլ» մարմին եւ «քաղաքական կողմնակալութեան հոսող ջրհոր» է անւանել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։