Հա

Քաղաքական

10/05/2018 - 08:50

Թրամփի եւ Կիմ Չէն Ընի հանդիպման վայրն ու ամսաթիւը յայտնի են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հանդիպման վայրն ու ժամն արդէն որոշւել են, եւ դրանց մասին կը յայտարարւի յաջորդ շաբաթւայ սկզբին: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հանդիպման վայրն ու ժամն արդէն որոշւել են, եւ դրանց մասին կը յայտարարւի յաջորդ շաբաթւայ սկզբին: Այս մասին ըստ «tert.am»-ի՝տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն Հիւսիսային Կորէա կատարած այցից յետոյ:

«Ամսաթիւը, տեղն ու ժամը որոշւած են… նախատեսում ենք յայտարարել այդ մասին յաջորդ շաբաթւայ սկզբին»,- Ճապոնիայի Եոկոտա բազայում գտնւելիս ասել է Պոմպէոն, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը Հիւսիսային Կորէա-ԱՄՆ ճանապարհին:

Պոմպէոն նշել է նաեւ, որ Թրամփի եւ Կիմ Չէն Ընի հանդիպումը կարող է մեկ օրից աւել տեւել, եթէ քննարկելու հարցեր լինեն:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Պոմպէոյի հետ ԱՄՆ են վերադառնում այդ երկրի 3 քաղաքացի, որոնք ազատ էին արձակւել հիւսիսկորէական բանտից:

Յարակից լուրեր

  • Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»
    Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»

    Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Իրանը հարիւր տոկոսով հաւատարիմ է մնացել Միջուկային համապարփակ համաձայնագրին
    Իրանը հարիւր տոկոսով հաւատարիմ է մնացել Միջուկային համապարփակ համաձայնագրին

    Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան նախկին համադրող Քաթրին Աշտոնը երէկ՝ յայտարարել է որ. «Իրանը հաւատարիմ է մնացել Միջուկային համապարփակ համաձայնագրի տառին ու ոգուն»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։