Հա

Քաղաքական

10/05/2018 - 12:50

Թել Աւիւն ու Ռիադը փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում

Թել Աւիւն ու Ռիադը փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու՝ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները՝ Իսրայէլն ու Սաուդական Արաբիան փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում:

Սիրիա-իսրայէլական շփմման գծում լարւածութեան կտրուկ սրման նախօրէին, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն չորեքշաբթի յայտնել էր, որ Մոսկւայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցութիւններում խօսել է Սիրիայի տարածքից Իրանի կողմից ագրեսիայից պաշտպանւելու՝ հրէական պետութեան իրաւունքի մասին:

«Ես խօսել են սիրիական տարածքից իրանական ագրեսիայի դէմ պաշտպանւելու՝ Իսրայէլի իրաւունքի եւ պարտաւորութեան մասին: Իրանցիները յայտարարում են մեզ վրայ յարձակւելու մտադրութեան մասին: Նրանք փորձում են ուժեր եւ մահաբեր զէնք հասցնել Սիրիա՝ Իսրայէլի վրայ յարձակում գործելու ակնյայտ նպատակով»,- յայտարարել է Նեթանիահուն:

Նա յաւելել է, որ Մոսկւայում Պուտինի հետ բանակցութիւնների ընթացքում ներկայացրել է տարածաշրջանում «այժմեան լարւածութեան, ինչպէս նաեւ իրանական միջուկային արխիւների հարցով» Իսրայէլի տեսլականը:

«Այդ հարցերը մշտապէս շատ կարեւոր են Իսրայէլի համար, յատկապէս՝ հիմա»,- յաւելել է Իսրայէլի վարչապետը:

Միեւնոյն ժամանակ Սաուդական Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբէյրը յայտարարել է, որ իր երկիրը կը սկսի միջուկային զէնքի մշակման աշխատանքները՝ Իրանի հետ գործարքի տապալւելու դէպքում:

Ալ Ջուբէյրը հաստատել է, որ իրանական հարւածից պաշտպանւելու համար իր երկիրը պատրաստ է ստեղծել սեփական միջուկային ռումբը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։