Հա

Քաղաքական

10/05/2018

Համաշխարհային լրատւամիջոցներ. «Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը կարող է վնասել հէնց ԱՄՆ-ին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ պատժամիջոցների վերականգնման մասին։ Թրամփի յայտարարութիւնը լաւատեսութին առաջ չի բերել վերլուծաբանների եւ փորձագէտների շրջանում ամբողջ աշխարհով։ Բացի այդ, շատերի կարծիքով, այս որոշումը եթէ վտանգաւոր չէ, ապա անհեռատես է, քանի որ իր յետեւից տհաճ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կարող է բերել, այդ թւում՝ հէնց Միացեալ Նահանգների համար։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ պատժամիջոցների վերականգնման մասին։ Թրամփի յայտարարութիւնը լաւատեսութին առաջ չի բերել վերլուծաբանների եւ փորձագէտների շրջանում ամբողջ աշխարհով։ Բացի այդ, շատերի կարծիքով, այս որոշումը եթէ վտանգաւոր չէ, ապա անհեռատես է, քանի որ իր յետեւից տհաճ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կարող է բերել, այդ թւում՝ հէնց Միացեալ Նահանգների համար։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Վերլուծաբանների կարծիքները համընկնում են, որ Թրամփի վարչակազմը յստակ պատկերացում չունի, թէ ինչ է լինելու հետագայում Իրանի նկատմամբ քաղաքականութեան հարցով։

Այսպէս, «The Washington Post»-ի վերլուծաբաններից մէկը նշում է, որ վարչակազմը, որքան էլ տարօրինակ թւայ, չի պլանաւորել հետագաձ քայլերը։ Տհաճ հետեւանքների շարքում ԵՄ-ի հետ յարաբերութիւններն են նշւում. «ԵՄ-ն բոլոր հիմքերն ունի ԱՄՆ-ի խոստումներին կասկածանքով վերաբերւելու համար»,- գրում է Ջենիֆէր Ռուբինը։ Վերլուծաբանը կարեւոր հարց է բարձրացնում՝ կազատի՞ Վաշինգտոնը դաշնակիցներին վերջերս սահմանւած պատժամիջոցներից։ Ունի՞ արդեօք Վաշինգտոնը ռազմական ծրագիր, եթէ Իրանը սկսի ռումբ պատրաստել, եթէ այո, կը միանան դաշնակիցները այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ն հրաժարւի գործարքից։ Ի՞նչ ձեւով Վաշինգտոնը կընդունի պատժամիջոցները։

Իր հերթին «Los Angeles Times»-ը գրում է, որ Թրամփի քննադատների կարծիքով՝ նրա որոշումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ, յատկապէս, Մերձաւոր Արեւելքի դաշնակիցների. «Բազմաթիւ սկեպտիկներ նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ գործարքի չեղարկումը կը ստիպի Հիւսիսային Կորէային վախենալ Թրամփի վարչակազմի հետ ինչ-որ համաձայնագիր կնքել, Թրամփը բանակցութիւններ է նախատեսում առաջիկայում Փհենեանի հետ»,- նշւած է յօդւածում։

«Time»-ի հեղինակներից մէկը ընդգծում է, որ Իրանի դէմ պատժամիջոցները կարող են վնասել հէնց Միացեալ Նահանգներին։ Նոր պատժամիջոցները ուղղւած կը լինեն Իրանի նաւթային ոլորտին, որը կը բերի Իրանի հետ էներգետիկական ընկերութիւնների համագործակցութեան կրճատմանը, եւ կը բարձրանայ նաւթի գինը։ Բայց Իրան մատակարարումների ծաւալների կրճատումը կարող է յանգեցնել նաւթի կայուն բարձր գնի եւ հետագայ աշխարհաքաղաքական անկայունութեան, որն էլ իր հերթին կը նպաստի գնաճի արագ տեմպերին եւ տնտեսական աճի դանդաղեցմանը։

«Financial Times»-ը իր հերթին շեշտել է, որ քիչ հաւանական է, որ նոր միջոցները բերեն Իրանում նաւթի արտահանման կրճատմանը, ինչպէս եղաւ 2012 թւականին, որն այն ժամանակ Թեհրանին ստիպեց նստել բանակցութիւնների սեղանի շուրջ. «Ամենակարեւորը 2012 թ. համեմատ, երբ ԱՄՆ պատժամիջոցները կրկնակի կրճատեցին Իրանի արտահանումը եւ Թեհրանի համար միլիարդաւոր դոլարներ արժեցան, միջազգային միասնութեան բացակայութիւնն է»,- նշում է վերլուծաբանը։

Շատ վերլուծաբաններ գտնում են, որ այս որոշման անհեռատեսութիւնը մեծամասամբ այն է, որ չի դրդում Թեհրանին բանակցութիւնների գնալ կամ միջուկային ծրագրից հրաժարւել։

«The New York Times»-ի իր յօդւածում Օբամայի նախկին խորհրդական Սիւզան Ռէյսը Իրանի հարցով որոշումը անւանել է Թրամփի ամենահիմար որոշումը. «Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ որոշումը չի բերի նրան, որ Իրանը վերադառնայ բանակցութիւնների սեղանի շուրջ կամ լուրջ անհանգստութեան յանգեցնի Մերձաւոր Արեւելքում Իրանի վարքագծի առումով։ Որոշումը Իրանի միջուկային ծրագիրը չի սահմանափակի, միաժամանակ, Ամերիկան կը մեկուսանայ իր դաշնակիցներից եւ կը դառնայ աւելի պակաս անվտանգ»,- գրում է Ռէյսը։

Զգուշաւոր կարծիք է յայտնում Թրամփին աւանդականօրէն սատարող «Fox News»-ում հրապարակւած յօդւածի հեղինակը։ «Fox News»-ում հրապարակւած յօդւածում բացատրւում է Վաշինգտոնի որոշման ճշմարտացիութիւնը։ Հեղինակ Գարի Կազիանիսը գրում է, որ եթէ Իրանը ստորագրին համաձայնագիրը, ապա կը մեղմացնի իր վարքագիծը տարածաշրջանում։

Բրիտանական «BBC»-ն դիտարկում է Թրամփի որոշման հնարաւոր պատճառները։ Դրանց թւում՝ նաեւ անձնական պատճառներ։ Օրինակ, նա բազմիցս ծաղրել է նախկին պետքարտուղար Ջոն Քերրին՝ իրանական գործարքի ճարտարապետներից մէկին։ Բացի այդ, անցումը դէպի աւելի ծայրայեղ դիրքորոշման սերտ կապ ունի Բենիամին Նեթանեահուին Թրամփի ամբողջական աջակցութեան հետ։ «BBC»-ի հեղինակները նշում են, որ իր նախագահութեան օրոք Թրամփը մերթ թեքւել է գործարքի կողմ, մերթ դրա դէմ։ Մի քանի տւեալներով՝ գործարքից դուրս գալու հարցում նրան սատարել են նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ազգային անվտանգութեան հարցով խորհրդական Հերբերտ Մակմաստեր  եւ Պենտագոնի ղեկավար Ջէյմս Մատիսը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։