Հա

Քաղաքական

13/05/2018 - 13:40

Փարիզում անցորդների վրայ յարձակւողը չեչեն է եղել

Փարիզի կենտրոնում անցորդների վրայ շաբաթ երեկոյեան զինւած յարձակում իրականացրած տղամարդը 20-ամեագ չեչեն է եղել։ 

«alikonline.ir» - Փարիզի կենտրոնում անցորդների վրայ շաբաթ երեկոյեան զինւած յարձակում իրականացրած տղամարդը 20-ամեագ չեչեն է եղել։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդել է «Europe1» ռադիոկայանը։

Յիշեցնենք, որ միջադէպը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը մօտ 21։30-ին Փարիզի երկրորդ շրջանում՝ փարիզեան Օպերայի մօտ։ Նախնական տւեալներով՝ դանակով զինւած մարդը անկանոն հարւածներ է հասցրել անցորդներին: Փարիզի ոստիկանութեան տւեալներով՝ չարագործի գործողութիւնների հետեւանքով մէկ մարդ է զոհւել, 4-ն էլ վիրաւորւել են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։