Հա

Քաղաքական

13/05/2018 - 13:44

Թրամփ. «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը մի մեծ սուտ էր»

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան էջում կրկին անդրադարձել է 2015 թւականի Իրանի եւ միջնորդ «վեցեակ»-ի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ կնքւած Միջուկային համաձայնագրին՝ պնդելով, որ փաստաթուղթը հնարաւորութիւն է տւել Իրանին աւելի քան 40%-ով աւելացնել երկրի ռազմական բիւջէն:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան էջում կրկին անդրադարձել է 2015 թւականի Իրանի եւ միջնորդ «վեցեակ»-ի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ կնքւած Միջուկային համաձայնագրին՝ պնդելով, որ փաստաթուղթը հնարաւորութիւն է տւել Իրանին աւելի քան 40%-ով աւելացնել երկրի ռազմական բիւջէն: Տեղեկացնում է «tert.am»ը:

«Օբամայի օրօք Միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր Իրանի ռազմական բիւջէն աւելացել է 40%-ով, ինչը եւս մէկ անգամ վկայում է այն, որ համաձայնագիրը մի մեծ սուտ էր: Բայց դա այլեւս այդպէս չէ»,- գրել է Թրամփը:

Յիշեցնենք, որ օրերս Թրամփը պաշտօնապէս յայտարարել էր Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Թրամփը բազմիցս յայտարարել է, որ համաձայնագիրը շատ անյաջող է, եւ պահանջել է վերանայել այն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։