Հա

Քաղաքական

14/05/2018

Իրաքի խորհրդարանական ընտրութիւններում առաջատարը Սադրի «Ալ Սաէրուն» դաշինքն է

Իրաքում կայացել են խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Իրաքում կայացել են խորհրդարանական ընտրութիւնները:

Իրաքի Կենտրոնական ընտրական յանձնաժողվի հրապարակած տւեալների համաձայան՝ ընտրութեան իրաւունք ունեցող 24 մլն. քաղաքացիններից, ընտրութիւններին մասնակցել են 10 մլն. 848 հազար քաղաքացի, որը կազմում է ընտրողների 44.52 տոկոսը, ինչն ամենացածր ցուցանիշն է Սադդամ Հուսէյնի վարչակազմի տապալումից ի վեր այդ երկրում անցկացւած խորհրդարանական ընտրութիւններում:

Իրաքի ԿԸՅ-ն արդէն ամփոփել է երկրի 18 նահանգներից 10-ի նախնական տւեալները:

Ըստ դրանց՝ առաջատարը շիա ծայրայեղական հոգեւորական Մուղթադա Սադրի գլխաւորած «Ալ Սաէրուն» դաշինքն է, որն առաջատարն է մայրաքաղաք Բաղդադում, Վասեթ, Ալ Մուսանա եւ Բի Ղար նահանգներում:

Երկրորդը շիական «Բադր» աշխարհազորայինների գլխաւոր հրամանատար Հադի Ամերիի գլխաւորած  «Ալ ֆաթհ» դաշինքն է, որն առաջատարն է Քարբալա եւ Բասրա նահանգներում ու Իրաքի հարաւում:

Իսկ երրորդը գործող վարչապետ Հէյդար ալ Էբադիի գլխաւորած «Ալ Նասր» դաշինքն է:

Ինչ վերաբերում է Իրաքեան Քուրդիստանին, ապա հրապարակւած նախնական տւեալների համաձայն՝ Սուլէյմանիէ եւ Քիրկուկ նահանգներում յաղթել է «Քուրդիստանի հայրենակցական միութիւն»-ը, իսկ Էրբիլ եւ Դահուք նահանգներում՝ «Դեմոկրատական» կուսակցութիւնը:

Նախատեսւում է, որ այսօր ԿԸՅ-ը կը հրապարակի ընտրութիւնների նախնական արդիւնքներն ամբողջութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։