Հա

Քաղաքական

14/05/2018

Այսօր Երուսաղէմում տեղի կունենայ ԱՄՆ դեսպանատան բացման արարողութիւնը, Թրամփը ներկայ չի լինի

Երուսաղէմում այսօր՝ մայիսի 14-ին, կը կայանայ Թել Աւիւից այդ քաղաք տեղափոխւած ԱՄՆ դեսպանատան բացման արարողութիւնը: 

«alikonline.ir» - Երուսաղէմում այսօր՝ մայիսի 14-ին, կը կայանայ Թել Աւիւից այդ քաղաք տեղափոխւած ԱՄՆ դեսպանատան բացման արարողութիւնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն:

Դիւանագիտական ներկայացուցչութեան տեղափոխութիւնը նւիրւած է Իսրայէլի հիմնադրման 70-ամեակին: Դեռ այն կրելու է խորհրդանշական բնոյթ: Սկզբնական շրջանում նոր դեսպանատան աշխատակիցների թիւը լինելու է 50-60:

Հաղորդւում է, որ ամբողջական տեղափոխումը փոքր-ինչ աւելի երկար կը տեւի՝ մինչեւ վեց տարի: Դա կը պահանջի նոր շէնքի կառուցում, Երուսաղէմում ամերիկացիներին պատկանող հողատարածքների օգտագործում եւ մօտ 450 տարեց ռուսախօս ներգաղթեալների վերաբնակեցում ԱՄՆ-ի սեփականութիւնը հանդիսացող սոցիալական կացարանից:

Բացման արարողութեանը Վաշինգտոնից ժամանել է մօտ 250 մարդուց բաղկացած պատւիրակութիւն: Այն կը գլխաւորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիւանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայ չի գտնւի։

Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր եւ խորհրդական Իւանկա Թրամփը, ինչպէս նաեւ նրա ամուսինը՝ նախագահի աւագ խորհրդական Ջարեդ Քուշնէրը:

Դոնալդ Թրամփի՝ Թել Աւիւից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արեւելեան Երուսաղէմը համարում են իրենց ապագայ պետութեան մայրաքաղաքը: Հազարաւոր պաղեստինցիներ են հաւաքւում Իսրայէլը եւ Գազայի հատւածը բաժանող պատնէշի երկայնքով՝ ի նշան բողոքի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։